ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից մեկը հայց էր ներկայացրել մեր վստահորդ Ե.Ս.-ի դեմ հատուցված ապահովագրական գումարի բռնագանձման պահանջով՝ հետդարձի պահանջի իրավունքի համաձայն: Մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի կողմից Ե.Ս.-ի ներկայացուցչությունը ստանձնելուց և հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացնելուց օրեր անց ապահովագրական ընկերությունը հրաժարվել է ներկայացված պահանջից /քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0951/02/24/: Այսպիսով՝ ապահովագրական ընկերությունների դեմ ֆիզիկական անձանց ներկայացուցչությունն իրականացնելու՝ մեր գրասենյակի հարուստ և արդյունավետ պրակտիկային ավելացավ ևս մեկ հաղթանակ:
Քաղաքացիական գործ
Գործ
Նյմ 10, 2026
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ԴԵՄ. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԸՆԴԱՄԵՆԸ 2 ՇԱԲԱԹՈՒՄ
Շինարարության ժամկետների խախտումը չի կարող մնալ անհետևանք։ ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանի 04.11.2026թ. վճռով ամբողջությամբ բավարարվել է LSA…
Կարդալ ավելին