Home / Blog / Քրեական գործ / ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ազգության կեղծ…

ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ազգության կեղծ հիմքեր ներկայացրած օտարերկրացիները, կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել հեռակա վարույթի շրջանակներում, առանց Հայաստան ժամանելու։


A
Author
16 Հունիսի, 2026 1 min read
Share in f @

Այսպես, վերջին շրջանում պարբերաբար LSA փաստաբանական գրասենյակ են դիմում օտարերկրյա քաղաքացիներ (հատկապես՝ Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի Հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության), ովքեր Հայաստանի Հանրապետությունից դուրս գործող կազմակերպությունների մոլորեցնող ազդեցության տակ ընկնելով, վերջիններիս աջակցությամբ և միջնորդական ծառայությունների միջոցով ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ազգության հիմքի կեղծված փաստաթղթի օգտագործմամբ դիմել էին ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ իրենց քաղաքացիության երկրում ՀՀ Հյուպատոսական մարմին, որից որոշ ժամանակ անց տեղեկացել են, որ իրենց կողմից հիշյալ մարմիններին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, առկա են քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, հայտարարվել է հետախուզում:

Նկատի ունենալով, որ այդ անձինք հիմնականում բնակվում են ՀՀ-ից դուրս, հետախուզում հայտարարվելու պահից բախվում են բազմաթիվ խնդիրների, ունենում են ազատ տեղաշարժի խնդիր:

Նմանատիպ քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի կողմից բավարարվել են հեռակա վարույթ իրականացնելու մասին «LSA»-ի փաստաբանների միջնորդությունները, դատախազությունը քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան, որտեղ հեռակա վարույթի կարգով իրականացվել է դատական քննություն, որի արդյունքում նշանակվել են տուգանքներ, իսկ տուգանքը վճարելու պահից մարվել է մեր վստահորդների դատվածությունը։ Արդյունքում մի կողմից ապահովվել է քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիության պայմանը, պետական բյուջե են վճարվել դատական ակտով նշանակված տուգանքները, մյուս կողմից դադարեցվել է անձի նկատմամբ հայտարարված հետախուզումը, դատվածությունը և բոլոր տեսակի այլ բացասական հետևանքները` առանց այդ անձի Հայաստան գալու։

«LSA»-ի փաստաբանները կոչ են անում ՀՀ-ում քաղաքացիություն ստանալու հարցով հետաքրքրված օտարերկրացիներին առաջնորդվել բացառապես օրենքով նախատեսված ընթացակարգերով և չընկնել զեղծարարների բացասական ազդեցության տակ։ Միաժամանակ «LSA»-ի փաստաբանները իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցություն ցուցաբերելու այն օտարերկրացիներին, որոնց նկատմամբ արդեն նախաձեռնվել է քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում: Մեր փաստաբանները կձեռնարկեն հնարավոր բոլոր իրավական միջոցները` Ձեր շահերը նախաքննության փուլից սկսած պաշտպանելու, այդ թվում հեռակա քրեական վարույթի կարգով /առանց մեղադրյալի մասնակցության/ դատական գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Նշված խնդրով դիմող մինչև 2026թ․ օգոստոսի 30-ը դիմելու դեպքում «LSA»-ի փաստաբանները պատրաստ են օտարերկրացիներին բացառության կարգով նախնական խորհրդատվություն տրամադրել անվճար հիմունքներով։

Cart

No products in the cart.