Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025թ. օգոստոսի 5-ին տեղի ունեցած նախնական դատալսումների ժամանակ մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի վստահորդ առանձնապես ծանր հանցագործության /ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ/ կատարման մեջ մեղադրվող Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինեց այլընտրանքային խափանման միջոցներով տնային կալանքով և բացակայելու արգելքով:
Դատարանը խափանման միջոցի փոփոխման հարցը քննարկելիս հատուկ գնահատման արժանացրեց մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, ինչի համար շնորհակալ ենք դատավոր Սուսաննա Գզոգյանին՝ արդարացի և մարդասիրական որոշման կայացման համար:
Գործ
Քրեական գործ
Հնս 25, 2026
Իրավաբանական անձի բանկային հաշվի միջոցների արգելադրումը որպես բանկային հաշվի «սառեցում» կամ «արգելափակում» դիտարկելն անօրինական է. դատախազությունը բավարարել է պաշտպանի բողոքը
Քննչական պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվում իրավաբանական անձի բանկային հաշիվներում առկա…
Կարդալ ավելին
