ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանի և Էդգար Այվազյանի վստահորդ Ե.Բ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործության, այն է՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, նախաքննություն իրականացրած քննիչի և հսկողություն իրականացնող դատախազի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվել է և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Գործ
Քրեական գործ
Հնս 25, 2026
Իրավաբանական անձի բանկային հաշվի միջոցների արգելադրումը որպես բանկային հաշվի «սառեցում» կամ «արգելափակում» դիտարկելն անօրինական է. դատախազությունը բավարարել է պաշտպանի բողոքը
Քննչական պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվում իրավաբանական անձի բանկային հաշիվներում առկա…
Կարդալ ավելին
