Կոռուպցիոն և այլ հանցագործությունների կատարման մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդն ազատվեց արգելանքից

  • Գլխավոր
  • Քրեական գործ
  • Կոռուպցիոն և այլ հանցագործությունների կատարման մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդն ազատվեց արգելանքից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ, բուժաշխատող Լ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մասնավոր ոլորտում կաշառք ստանալը՝ ապօրինի գործողության համար), 174-րդ հոդվածի 1-ին մասով (հղիության ապօրինի արհեստական ընդհատում կատարելը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը) նախատեսված հանցագործություններ ենթադրաբար կատարելու համար, ինչպես նաև որոշում էր կայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու մասին:

Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության շնորհիվ վերը նշված հանցագործությունների կատարման մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդն ազատվել է ձերբակալումից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: