Մեր վստահորդ Ի.Մ.-ի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ երկու դրվագներով: Առաջադրված մեղադրանքները ձևական փոխելուց հետո վարույթն իրականացնող մարմինը կրկին կալանավորման ակնհայտ անհիմն միջնորդություն էր ներկայացրել: Դատավոր՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ պրոֆեսիոնալ վարած նիստի արդյունքում ամբողջությամբ բացահայտվեց միջնորդության անհամապատասխանությունը ՀՀ գործող օրենսդրությանը և միջազգային նորմերի պահանջներին, արդյունքում վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մերժվեց: Շնորհակալություն դատավոր Արամ Գրիգորյանին բարձր որակի արդարադատություն իրականացնելու համար:
Գործ
Քրեական գործ
Սպտ 27, 2026
Ծանր հանցանքի մեջ մեղադրվող մեր վստահորդն ազատվեց կալանքից
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2026թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դատալսումների ժամանակ մեր գրասենյակի փաստաբան…
Կարդալ ավելին
