Մայիսի 23-ին «ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական կազմակերպության կառավարող գործընկեր Արսեն Սարդարյանը մասնակցել էր ASSOCIATION OF EUROPEAN ATTORNEYS (AEA) կազմակերպության կողմից Մադրիդ քաղաքում անցկացված փաստաբանների համաշխարհային իրավաբանական համաժողովին։
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին մեր ընկերության հիմնական գործունեության ուղղությունները, ինչպես նաև հաստատվեցին ամուր գործընկերային կապեր Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի մայրցամաքի մի շարք երկրների առաջատար իրավաբանական ընկերությունների հետ։
Նման միջոցառումները կարևոր նշանակություն ունեն մեր հաճախորդների՝ արտերկրում ծագող իրավաբանական խնդիրների արագ ու արդյունավետ լուծման համար՝ ապահովելով համագործակցության լայն հնարավորություններ վստահելի միջազգային գործընկերների հետ։