2025 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ավարտվեցին մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի պաշտպանյալ Ա.Ա.-ի վերաբերյալ քրեական գործով հիմնական դատալսումները, ով մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, այն է՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ձեռքբերման փորձը, որոնցից յուրաքանչյուրի համար որպես պատիժ նախատեսված է 6-12 տարի ժամկետով ազատազրկումը:
Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության և մեղադրյալի շահերի պաշտպանությանն ուղղված բազմաբնույթ դատավարական գործողությունների արդյունքում, ինչպես նաև դատարանի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ Ա.Ա.-ի վերաբերյալ կայացվել է արդարացման վերդիկտ, որով ճանաչվել և հռչակվել է նրա անմեղությունը՝ ներկայացված բոլոր մեղադրանքներով:
Շնորհակալ ենք դատավոր Գարիկ Աբելյանին՝ օրինական դատավարություն անցկացնելու և արդարացի դատական ակտ կայացնելու համար:
