Թիմ

Ո՞վ ենք մենք

LSA իրավաբանական ընկերությունում մենք զբաղվում ենք տարբեր ոլորտներում և մեր հաճախորդներին տրամադրում ենք համապարփակ իրավաբանական ծառայություններ, որոնք ընդգրկում են նրանց կարիքների լայն շրջանակը: Մեր հմուտ փաստաբանների լավ պատրաստված թիմը պատրաստ է զբաղվել ձեզ անհրաժեշտ յուրաքանչյուր գործով։
LSA
Մեր Թիմը

Երկար տարիների փորձ ունեցող հավաստագրված փաստաբաններ

«ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունը, որի ամբողջական անվանումը «Իրավունքի և Ռազմավարության Խորհրդատուներ» է, արդեն ավելի քան 10 տարի մատուցում է իրավաբանական ծառայություններ: Այս տարիների ընթացքում ընկերությունը ամուր և բարձր դիրք է գրավել Հայաստանի փաստաբանական գրասենյակների շարքում։ Հաճախորդների մոտ վստահությունն ու բարձր վարկանիշը ընկերության գլխավոր արժեքներն են:

Որպես «ԵՎՐՈՊԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» անդամ՝ «ԷԼ ԷՍ ԷՅ» ընկերությունը մատուցում է եվրոպական չափանիշներին համապատասխանող որակի իրավաբանական ծառայություններ:

Ընկերության տարբերանշանում պատկերված շախմատային ձին խորհրդանշում է հաճախորդների ներկայացման գործընթացում ոչ ստանդարտ և հնարամիտ քայլեր կատարելու գաղափարը՝ քայլեր, որոնք կարող են կտրուկ փոխել գործի ընթացքը հօգուտ հաճախորդի՝ այսպես կոչված «քայլ ձիով»:

«ԷԼ ԷՍ ԷՅ»-ն ունի որակյալ իրավաբանների մեծ թիմ, որոնք մասնագիտացած են իրավունքի տարբեր ոլորտներում և մատուցում են ծառայություններ իրավունքի գրեթե բոլոր ոլորտներում: Կորպորատիվ/բիզնես հաճախորդների մշտական սպասարկման համար մեր ընկերությունը տրամադրում է նաև հաշվապահական ծառայություններ, որոնք մատուցվում են հարկային հաշվառման ոլորտի լավագույն մասնագետների կողմից:

թիմ

Մեր մասնագետները

Որպես «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» անդամ, LSA իրավաբանական ընկերությունը մատուցում է իրավաբանական ծառայություններ, որոնք համապատասխանում են եվրոպական որակի չափանիշներին։ 
օրինակներ

Գործնական օրինակներ

Մնացեք տեղեկացված վերջին իրավական տեղեկությունների, գործերի թարմացումների և ոլորտի միտումների մասին LSA իրավաբանական ընկերության նորությունների հոսքի միջոցով։ 
Andranik Mnatsakanyan
Նյմ 13, 2026

Կեղծ հիվանդության հիմքով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց արդարացնող հիմքով

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում դեռևս 2022 թվականից քննվող թիվ 92222422 քրեական…

Կարդալ ավելին
images
Նյմ 11, 2026

Վիրավորանք և զրպարտություն․ ինչպե՞ս պաշտպանել Ձեր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը

Ձեր մասին տարածվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություննե՞ր, սոցիալական ցանցերում հրապարակվել են վիրավորական արտահայտություննե՞ր, թե՞ անհիմն…

Կարդալ ավելին
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ԴԵՄ. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԸՆԴԱՄԵՆԸ 3 ՇԱԲԱԹՈՒՄ
Նյմ 10, 2026

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ԴԵՄ. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԸՆԴԱՄԵՆԸ 2 ՇԱԲԱԹՈՒՄ

Շինարարության ժամկետների խախտումը չի կարող մնալ անհետևանք։ ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանի 04.11.2026թ. վճռով ամբողջությամբ բավարարվել է LSA…

Կարդալ ավելին
Cart

No products in the cart.