ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՐԴԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ ԵՎ ՆԱ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ

ԱՎԵԼԻ ՔԱՆ 2.8 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵՑ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՀԻՄՔՈՎ

Դեռևս 25.03.2024թ. ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեր վստահորդ Ա.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2.872.891.536 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց խուսափելու մեղադրանքով: Նշված քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանությունը ստանձնել էր «LSA» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Գուրգեն Ներսիսյանը, ով մեղադրյալի և նրա հիմնադրած կազմակերպության շահերը ներկայացրել էր ոչ միայն քրեական վարույթի, այլև նախաքննական մարմնի նախաձեռնությամբ նշանակված համալիր հարկային ստուգման, գործով կատարված դատահաշվապահական փորձաքննությունների շրջանակներում: Նախաքննության ընթացքում պաշտպանի կողմից ներկայացվել էին բազմաթիվ միջնորդություններ, բողոքներ, վարչական դատարանում վիճարկվել էին համալիր հարկային ստուգման արդյունքները, դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ հաջողվել էր հիմնավորել համալիր հարկային ստուգման ընթացքում կիրառված մեթոդների ու հարկի հաշվարկման եղանակի ոչ իրավաչափ լինելը:
Կարդալ ավելին

Առանձնապես ծանր հանցագործության մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդն ազատվեց տևական արգելանքից

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում տևական ժամանակ քննվող քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Ր.Ն.-ի նկատմամբ 2025 թվականի հուլիսի ամսին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություն (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում) ենթադրաբար կատարելու համար, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը: Վերաքննիչ բողոքարկման արդյունքում 2025 թվականի օգոստոս ամսին Ր.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխվել էր և որպես համակցված խափանման միջոցներ կիրառվել էին տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Քրեական վարույթի հետագա քննության ընթացքում Ր.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկու անգամ երկարաձգվել էր 2-ական ամսով:
Կարդալ ավելին

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերականգնեց մեր վստահորդի խախտված սեփականության իրավունքը՝ ժառանգված բնակարանի նկատմամբ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննված թիվ ԵԴ/57083/02/21 քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանը բավարարել էր մեր վստահորդի դեմ ներկայացված հայցը և հայցվորին ճանաչել փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ` անվավեր ճանաչելով մեր վստահորդ Ա.Բ.-ի սեփականության իրավունքի ¾-ի պետական գրանցումը: Ինչպես նաև մերժել էր մեր կողմից ներկայացված հակընդդեմ հայցը գույքը ապօրինի տիրապետողին բնակարանից վտարելու վերաբերյալ։
Կարդալ ավելին

Դատարանը որոշեց վտարել մեր վստահորդի հողամասն ապօրինի տիրապետող անձանց

Կոտայքի մարզի բնակիչը հայցադիմում էր ներկայացրել մեր վստահորդ Է.Տ.-ի դեմ` ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջով: Է.Տ.-ի շահերի պաշտպանությունն ստանձնել է մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանը, ում կողմից ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում` մեր վստահորդի հողամասն ապօրինի զավթած անձանց այդտեղից վտարելու պահանջի մասին:
Կարդալ ավելին
Cart

No products in the cart.