Կալանքից ազատում նախնական դատալսումների փուլում
2025թ. նոյեմբերի 27-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նախնական դատալսումների ընթացքում քննարկելով մեր գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Էդգար Այվազյանի վստահորդ` ծանր և միջին ծանրության հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Ա.Վ.-ի խափանման միջոցի հարցը, որոշել է վերացնել կալանքը և խափանման միջոց ընտրել գրավն ու բացակայելու արգելքը:






