Արդարացում ՀՀ հակակոռուպցիոն դատարանում

Արդարացում ՀՀ հակակոռուպցիոն դատարանում

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, 2025թ. սեպտեմբերի 18-ին կայացրած վերդիկտով ճանաչեց և հռչակեց թմրամիջոցի իրացման և պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի վստահորդ Է.Ն.-ի անմեղությունը:
Կարդալ ավելին

Հերթական դատական հաղթանակը՝ հօգուտ մեր վստահորդների

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր՝ Սամվել Բաբայան) մերժեց մեր վստահորդներ Տ.Պ-ի և Ա.Պ-ի դեմ ներկայացված հայցը՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։
Կարդալ ավելին

Առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող մեր վստահորդն ազատվեց կալանքից

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025թ. օգոստոսի 5-ին տեղի ունեցած նախնական դատալսումների ժամանակ մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի վստահորդ առանձնապես ծանր հանցագործության /ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ/ կատարման մեջ մեղադրվող Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինեց այլընտրանքային խափանման միջոցներով տնային կալանքով և բացակայելու արգելքով: Դատարանը խափանման միջոցի փոփոխման հարցը քննարկելիս հատուկ գնահատման արժանացրեց մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, ինչի համար շնորհակալ ենք դատավոր Սուսաննա Գզոգյանին՝ արդարացի և մարդասիրական որոշման կայացման համար:
Կարդալ ավելին

Կոռուպցիոն և այլ հանցագործությունների կատարման մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդն ազատվեց արգելանքից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ, բուժաշխատող Լ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մասնավոր ոլորտում կաշառք ստանալը՝ ապօրինի գործողության համար), 174-րդ հոդվածի 1-ին մասով (հղիության ապօրինի արհեստական ընդհատում կատարելը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը) նախատեսված հանցագործություններ ենթադրաբար կատարելու համար, ինչպես նաև որոշում էր կայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու մասին:
Կարդալ ավելին

Դատարանը մերժեց Հայաստանի խոշոր հարկատու կազմակերպություններից մեկի տնօրենին կալանավորելու քննչական մարմնի միջնորդությունը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ստորաբաժանումները շարունակում են տնտեսական գործունեության դեմ ուղղված` ենթադրյալ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ նախաձեռնված վարույթներով կիրառել կոշտ քրեադատավարական միջոցառումներ:
Կարդալ ավելին