ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հաստատեց մեր վստահորդի կողմից գույքի ձեռքբերման օրինական լինելը

  • Գլխավոր
  • Գործեր
  • ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հաստատեց մեր վստահորդի կողմից գույքի ձեռքբերման օրինական լինելը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, քննելով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցադիմումը` Նաիրի համայնքում գտնվող հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին, 2025թ. ապրիլի 28-ին կայացրած վճռով որոշեց այն բավարարել միայն մասնակի` հետևանքների մասով ամբողջությամբ մերժելով այն: Մասնավորապես. Դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ չնայած աճուրդի անվավեր ճանաչվելուն, մեր վստահորդ Ա.Թ.-ն հողամասը ձեռք է բերել օրինական կարգով, նա հանդիսացել է բարեխիղճ, ուստի նրա կողմից տվյալ գույքի հետագա ձեռքբերումը և նրա անվամբ սեփականության իրավունքի գրանցումը չեն կարող անվավեր ճանաչվել /քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0172/02/23/: Շնորհակալ ենք դատավոր Լիլի Դրմեյանին` մանրամասն պատճառաբանված և արդարացի դատական ակտի կայացման համար: