Home / Cases / Քրեական գործ / Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեր վստահորդին…

Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեր վստահորդին կալանքի տակ պահելու պահանջով դատախազի բողոքը մերժվեց, իսկ օրեր անց մեր վստահորդի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն


A
Accountant
26 Մարտի, 2026 1 min read
Share in f @

Ինչպես արդեն հայտնել էինք, 2026 թվականի փետրվար ամսին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել էր ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցագործությունների (ապօրինի գործողության համար խոշոր չափերով կաշառք պահանջելը, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելը, պաշտոնեական կեղծիքի դրդելը և ապօրինի գործողության համար կաշառք ստանալը) մեջ մեղադրվող, մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Դ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը և կիրառել այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք (տե՛ս https://www.lsa.am/hy/criminal-case/our-client-accused-of-serious-crimesreleased-from-detention/)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ հսկող դատախազի հատուկ վերանայման բողոք էր ներկայացվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, որտեղ 2026 թվականի մարտի 20-ին որոշում է կայացվել դատախազի կողմից ներկայացված բողոքը մերժելու և կայացված դատական ակտն անփոփոխ թողնելու մասին:

Բացի այդ, 2026 թվականի մարտի 23-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել Դ.Վ.-ի և մյուսների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործով նախնական դատալսումներով առաջին դատական նիստը: Քննարկելով մեր վստահորդ Դ.Վ.-ի խափանման միջոցի հարցը՝ դատարանը որոշել է պահպանել գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները, իսկ տնային կալանքը՝ փոխել վարչական հսկողությամբ, ինչի արդյունքում մեր վստահորդն ազատվելու է արգելանքից:

Շնորհակալ ենք ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանին և ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին՝ արդարացի դատական ակտեր կայացնելու համար:

Ա
Teammate

Անդրանիկ Մնացականյան

Գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.

Անդրանիկ Մնացականյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է քրեական իրավունքի ոլորտում: Փաստաբանի փորձառությունը «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունում սկսել է 2024թ․, մինչ այդ ունեցել է դատավորի աշխատանքի երկարամյա փորձառություն` մանավորապես 2013-2017 թվականներին աշխատել…

Contact us

Cart

No products in the cart.