Home / Blog / Գործ / Օտարերկրյա պետությունում հայտարարված հետախուզման հիմքով մեր…

Օտարերկրյա պետությունում հայտարարված հետախուզման հիմքով մեր վստահորդի նկատմամբ կիրառված սահմանահատումների արգելքը սեղմ ժամկետում վերացվեց


P
postAdmin
8 Հոկտեմբերի, 2026 1 min read
Share in f @ ⌘
Andranik Mnatsakanyan

2026 թվականի օգոստոս 19-ին մեր փաստաբանական գրասենյակ էր դիմել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Գ.-ն, ով օդանավով ժամանել էր Հայաստան և անմիջապես օդանավակայանից տեղափոխվել ոստիկանության բաժին՝ այն պատճառով, որ նա ՌԴ իրավասու մարմինների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 171.1 հոդվածի 4-րդ մասի «ա» կետով նախատեսված տնտեսական հանցագործության մեղադրանքով գտնվում է հետախուզման մեջ: Դրանից հետո թեև Ա.Գ.-ին թույլատրվել էր հեռանալ ոստիկանության բաժնից, սակայն նրա նկատմամբ կիրառվել էր Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից հեռանալու արգելք:

Ա.Գ.-ի շահերի պաշտպանությունը մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի կողմից ստանձնելուց հետո կատարվել են մեր վստահորդի շահերի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ վարութային գործողություններ, մասնավորապես՝ միջնորդություններ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը՝ Ա.Գ.-ի նկատմամբ ՀՀ-ում կիրառված սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ՝ այն հիմնավորմամբ, որ նա չի կարող հանձնվել ՌԴ իրավասու մարմիններին, ինչպես նաև ՌԴ-ում նրա վերաբերյալ վարույթը չի կարող փոխանցվել ՀՀ իրավասու մարմիններին, որպիսի պայմաններում առկա չէ որևէ իրավաչափ նպատակ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով ՀՀ սահմանը հատելու հետ կապված որևէ սահմանափակում կիրառելու համար:

Այլ կերպ ասած՝ փաստաբանի կողմից ներկայացվել են ծանրակշիռ հիմնավորումներ առ այն, որ մեր վստահորդի նկատմամբ կիրառված սահմանահատումների արգելքն ուղղակիորեն խախտում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածով երաշխավորված նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Արդյունքում, Ա.Գ.-ի կողմից մեր գրասենյակ դիմելուց շուրջ 40 օր անց նրա նկատմամբ ՀՀ-ում կիրառված սահմանահատումների արգելքներն ամբողջությամբ վերացվել են (հիմք՝ ՀՀ գլխավոր դատախազության 24.09.2026թ. թիվ 21.2/24575-26 գրություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության 01.10.2026թ. թիվ 15/4583 գրություն):

Ա
Teammate

Անդրանիկ Մնացականյան

Գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.

Անդրանիկ Մնացականյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է քրեական իրավունքի ոլորտում: Փաստաբանի փորձառությունը «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունում սկսել է 2024թ․, մինչ այդ ունեցել է դատավորի աշխատանքի երկարամյա փորձառություն` մանավորապես 2013-2017 թվականներին աշխատել…

Contact us

Cart

No products in the cart.