Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական իրավունքը կարգավորում է բազմաթիվ հասարակական հարաբերություններ՝ սեփականության,  պայմանագրային, ժառանգական, ապահովագրական և այլն: Քաղաքացիական իրավունքի սուբյեկտների միջև իրավական վեճերն անխուսափելի են, իսկ վեճերի շրջանակում իրավունքների ոչ արդյունավետ պաշտպանությունը կարող է ունենալ ծանր հետևանքներ:

LSA Law Firm-ը մատուցում է իրավաբանական ծառայություններ քաղաքացիական իրավունքի ոլորտում՝ օգնելով հաճախորդներին պաշտպանել իրենց շահերը ինչպես բանակցությունների և արտադական կարգով վեճերի լուծման ընթացքում, այնպես էլ դատական վարույթների շրջանակներում:

Մեր իրավաբանների և փաստաբանների թիմն ունի քաղաքացիական գործերով ներկայացուցչության մեծ փորձառություն, ինչի շնորհիվ նույնիսկ ամենախրթին իրավական հարցերը ստանում են պրոֆեսիոնալ լուծում:

Ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում քաղաքացիական իրավունքի հետևյալ բնագավառներում.

  • սեփականության իրավունքի հետ կապված վեճեր
  • գործարքներիցև պայմանագրերից բխող վեճեր
  • վնասների հատուցմանհետ կապված վեճեր
  • ապահովագրական վեճեր
  • ժառանգական գործեր
  • ապօրինի գույքի բռնագանձման գործեր
  • հեղինակային իրավունքների պաշտպանություն

Սեփականության իրավունքի հետ կապված վեճերի լուծում

Սեփականության իրավունքի հետ կապված վեճերը կազմում են քաղաքացիական գործերով վեճերի գերակշիռ մասը: Մեր ընկերությունը մատուցում է իրավաբանական ծառայություններ տարբեր բնույթի վեճերով, ներառյալ`

  • անշարժ գույքի հետ կապված վեճեր
  • վարձակալության հետ կապված վեճերը
  • կառուցապատման և գնման իրավունքի հետ կապված վեճեր
  • գույքին պատճառված վնասի հետ կապված վեճեր
  • համատեղ և բաժնային սեփականության առանձնացման հետ կապված վեճեր
  • գույքի ապօրինի օգտագործման հետ կապված վեճեր

Ապահովագրական վեճերի լուծում

Ապահովագրական վեճերը սովորաբար ծագում են ապահովագրողների կողմից  ապահովագրական հատուցումների վճարման հետաձգման, կրած վնասի ոչ ճիշտ գնահատման կամ ապահովագրական հատուցումների մերժման դեպքերում:

Մեր իրավաբանական թիմը մասնագիտացած է հետևյալ ապահովագրական վեճերի լուծման գործընթացում.

  • գույքի ապահովագրության հետ կապվածվեճեր
  • առողջության ապահովագրությանհետ կապված վեճեր
  • պատասխանատվության ապահովագրությանհետ կապված վեճեր
  • դժբախտ պատահարներից ապահովագրության հետ կապված վեճեր
  • ֆինանսական ռիսկերի ապահովագրության հետ կապված վեճեր
  • տրանսպորտային միջոցների ապահովագրությանհետ կապված վեճեր

Մեր մասնագետները մանրակրկիտ վերլուծում են գործի փաստական հանգամանքները, հայտնաբերում առկա իրավական խնդիրները և մշակում ռազմավարություն՝ մեր հաճախորդների համար գործի առավել արդյունավետ լուծում ապահովելու նպատակով:

Կառուցապատման և գնման իրավունքի հետ կապված վեճերի լուծում

Քաղաքացիները գրեթե ամեն օր գտնվում են բազմաբնույթ իրավահարաբերությունների մեջ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կամ պետության հետ և այդ ընթացքում ծագում են ամենատարբեր բնույթի վեճեր, որոնք կարող են լուծվել ինչպես դատական, այնպես էլ արտադատական գործընթացների շրջանակում: Այս ոլորտում մեր փաստաբանները կարող են պաշտպանել ձեր իրավունքները հետևյալ գործընթացներում.

  • հողամասի կառուցապատում.
  • գույքի օգտագործում.
  • սերվիտուտի, ներառյալ՝ անձնական սերվիտուտի իրավունքի իրացում.
  • գրավի իրավունքի իրացում և գրավի առարկայի նկատմամբ ոչ իրավաչափ «ոտնձգության» կանխում.
  • կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի իրացում, խախտումների կանխում, հետևանքների վերացում, վնասների հատուցում:

Անձին կամ գույքին պատճառված վնասի հատուցման հետ կապված վեճերի լուծում

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Մերօրյա քաղաքացիական իրավահարաբերությունները բազմաբնույթ են այն աստիճան, որ միմյանց վնաս պատճառելու դեպքերն ուղղակի անխուսափելի են:

Իրավաբանական աջակցության ստանալու համար կարող եք դիմել մեր գրասենյակ, եթե ունեք ստորև թվարկված խնդիրներից որևէ մեկը.

  • իրավաբանական անձի կամ քաղաքացու աշխատողի պատճառած վնասի հատուցում
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց պատճառած վնասի հատուցում
  • շրջապատի համար առավել վտանգ ստեղծող գործունեությամբ պատճառած վնասի հատուցում
  • պայմանագրային պարտավորություններ կամ այլ պարտականություններ կատարելիս քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում
  • կերակրողի մահվան հետևանքով վնաս կրած անձանց վնասի հատուցում
  • պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում
  • ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասների հատուցում
  • անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորությունների կատարման ապահովում

Համատեղ և բաժնային սեփականության առանձնացման հետ կապված վեճերի լուծում

Սեփականության իրավունքը կարող է լինել համատեղ և կամ բաժնային: Համասեփականատերերի միջև գույքի բաժանման խնդիր կարող է առաջանալ ինչպես վեճի հետևանքով, այնպես էլ սեփական գույքը առանձնացնելու, սեփականատերերից մեկի գույքի բռնագանձման և այլ անհրաժեշտությամբ պայմանավորված: Համատեղ գույքից մասի առանձնացման գործընթացում կարևոր է օրենքով սահմանված ընթացակարգերի պատշաճ պահպանությունը` մասնակիցների իրավունքների լիարժեք պաշտպանության և հետագայում գործընթացի խոցելիությունը բացառելու համար:

Գրասենյակը կարող է իրավական աջակցություն ցուցաբերել հետևյալ հարցերով.

  • իրավաբանական անձի բաժնետիրոջ բաժնետոմսերի առանձնացում` բռնագաձում տարածելու համար
  • անբաժանելի գույքի սեփականության իրավունքում բաժնի առանձնացում
  • բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի բաժանում և դրանից բաժնի առանձնացում
  • համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի բաժանում և դրանից բաժնի առանձնացում
  • ամուսինների համատեղ սեփականության մեջ գտնվող գույքի բաժանում

Գույքի ապօրինի օգտագործման հետ կապված վեճերի լուծում

Սեփականատերն իրավունք ունի ուրիշի ապօրինի տիրապետությումից հետ պահանջել իր գույքը և պահանջել հատուցել պատճառված վնասները:

Մեր փաստաբանական գրասենյակն այս ուղղությամբ կարող է աջակցել Ձեզ`

  • ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու իրավունքն իրացնելիս
  • ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելիս կրած վնասների հատուցման պահանջ ներկայացնելիս
  • բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու իրավունքն իրացնելիս
  • սեփականատեր չհանդիսացող օրինական տիրապետողի` գույքի նկատմամբ պայմանագրային իրավունքներն իրացնելիս

Մասնագետներ

Վերջին առնչվող գործեր

Հաճախ Տրվող Հարցեր

Հիմնական ցուցանիշները ներառում են պարտքերի չվճարումը ժամկետներում, պարտատերերի կողմից դատական հայցերի ներկայացման վտանգը, ինչպես նաև այն դեպքերը, երբ պարտավորությունները գերազանցում են ձեր ակտիվների ընդհանուր արժեքը։ Վաղ խորհրդատվությունը կարող է օգնել ուսումնասիրել բոլոր տարբերակները, ներառյալ վերականգնումը՝ նախքան ճգնաժամի խորացումը։
ՀՀ օրենսդրությունը նախատեսում է որոշակի պաշտպանության միջոցներ։ Վերջնական արդյունքը կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝ արդյոք գույքը գրավադրված է, թե ոչ: Մենք կարող ենք վերլուծել ձեր իրավիճակը և առաջարկել լավագույն լուծումները ստեղծված իրավիճակում։
Սնանկության գործընթացը սովորաբար տևում է 6-12 ամիս՝ դիմումից մինչև ավարտ, կախված գործի բարդությունից։ Պարզ լուծարումները կարող են ավարտվել 4-6 ամսում, մինչդեռ գործեր կան, որ կարող են տևել մինչև 18 ամիս։
Վերականգնման հնարավորությունները կախված են նրանից, թե արդյոք ձեր պահանջը ապահովված է, թե ոչ, ինչպես նաև պարտապանի ակտիվների ընդհանուր արժեքից և մյուս պարտատերերի քանակից։ 
Ապահովված պարտատերերը պահպանում են առաջնային իրավունքներ իրենց գրավի նկատմամբ։ Սակայն վերականգնման ընթացքում կարող է լինել ժամանակավոր արգելք գրավի իրացման վրա։ Մեր թիմը հոգում է, որ ապահովված պարտատերերի շահերը պատշաճ կերպով ներկայացվեն ողջ գործընթացի ընթացքում։
Այո, սնանկության դիմումը կարող է մերժվել, եթե այն չի բավարարում օրենքով սահմանված պահանջներին, օրինակ՝ պարտքի անբավարար չափ, թերի փաստաթղթեր և այլն։ Մեր փորձառությունը թույլ է տալիս ապահովել դիմումի պատշաճ պատրաստումը՝ մերժումներից խուսափելու համար։

Frequently asked question

The common property between the participants of shared property can be divided by agreement between the shareholders on the means and conditions for separating the share, or in the absence of an agreement - by court order. The separating owner can demand that the other participants of the shared property pay the value of his share. Instead of separating the participant's share in shared ownership in-kind, the other owners can pay compensation to that participant with the consent of that participant. In case of the obvious inexpediency of dividing the common property or separating a share from it, the court may rule on selling the property at public auction and subsequently distributing the proceeds among the participants of common ownership in proportion to their shares. The joint property can be divided between co-owners by their agreement, or in the absence of an agreement - by court order.
The property acquired by the spouses during a marriage is their joint property unless otherwise provided by law or by an agreement signed between them. The property of each spouse before marriage, as well as the property received by one of the spouses as a gift or inheritance during the marriage, is their property. The property of each spouse may be recognized as their joint property if it is found that investments were made during the marriage from the common property of the spouses or the personal property of the other spouse, which significantly increased the value of that property (major repairs, reconstruction, re-equipment, etc.) unless otherwise provided by an agreement signed between the spouses. The obligations of one of the spouses may be subject to seizure of the property owned by them, as well as his/her share in the common property of the spouses. In case of divorce, only joint property is subject to division between the spouses.
An acquitted defendant has the right to demand compensation for damage caused by illegal criminal prosecution, application of coercive measures, conviction, as well as other illegal restrictions on rights or freedoms. As compensation, the acquitted defendant has the right to receive: 1. The salary, pension, allowance, or other income he was deprived of. 2. The damage caused by seizure, arrest, confiscation, or other disposal of property. 3. The expenses incurred as a result of being in custody. 4. The fee paid to a lawyer. 5. The paid procedural costs. At the request of the acquitted defendant, the body that initiated the criminal prosecution must present public apologies to him/her. Non-pecuniary damage is also subject to compensation, regardless of the pecuniary damage subject to compensation and regardless of the guilt of an official in causing the damage.
The rights of both the employer and the employee are protected in the Republic of Armenia. If you have been notified of dismissal from work on the employer’s initiative, first demand an individual act on termination of the employment relationship. The employment relationship is not considered terminated until the individual act on your dismissal is provided to you in the prescribed manner. Labor legislation and other normative legal acts regulating labor relations establish a special procedure for terminating employment relations, non-compliance with which or violations committed by the employer during the process may serve as grounds for declaring the termination of the employment relationship illegal. To protect your labor rights in such situations, consult with a labor relations lawyer. Remember, the legislation establishes deadlines for administrative and judicial protection of labor rights, failure to meet them without a valid reason may deprive you of the opportunity to protect your rights.
Կարծիքներ

Ինչ են Ասում Հաճախորդները Մեր Մասին