Հաշվապահություն և ֆինանսներ

Հաշվապահություն և ֆինանսներ

Հաշվապահություն և ֆինանսներ

Ինչո՞վ են առանձնանում մեր հաշվապահական ծառայությունները Հայաստանում գործող այլ ընկերությունների նույն ծառայություններից։ Պարզապես մեր թիմում ներգրավված են ոչ միայն սերտիֆիկացված հաշվապահներ, այլև փորձառու իրավաբաններ, ովքեր միահամուռ ուժերով կպաշտպանեն Ձեր ֆինանսական և իրավական շահերը։ Նման հզոր թիմի շնորհիվ Դուք հնարավորություն եք ստանում ունենալու այնպիսի համալիր պաշտպանություն, ինչպիսին չեն կարող ապահովել Հայաստանում սովորական հաշվապահական ծառայությունները։

Հայաստանում բիզնես վարելն ունի իրեն հատուկ ֆինանսական մարտահրավերներ։ Կան բարդ կարգավորող պահանջներ, փաստաթղթերի լեզվական խոչընդոտներ և այլ խնդիրներ, որոնք պահանջում են հատուկ գիտելիքներ և փորձ։ LSA-ում մենք լիովին հասկանում ենք այս մարտահրավերները և առաջարկում ենք անհատականացված լուծումներ՝ Ձեր բիզնեսի հաջողության համար։

Մեր հաշվապահական ծառայությունները նախատեսված են տարբեր մեծության և կառուցվածքի բիզնեսների՝ այդ թվում՝ փակ և բաց բաժնետիրական ընկերությունների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, արտադրական կոոպերատիվների, հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների համար։

Մենք Առաջարկում ենք Համալիր Հաշվապահական Ծառայություններ

Մենք հասկանում ենք, թե որքան անհատական կարող են լինել մարտահրավերները Հայաստանում՝ բիզնես հաշվապահության ոլորտում գործող ընկերությունների համար։ Մեր հաշվապահական ծառայությունները ներառում են Ձեր բիզնեսի ֆինանսական կառավարման համար անհրաժեշտ բոլոր գործընթացները՝

1. Բիզնեսի Հիմնադրում և Համապատասխանության Հավաստում
Հայաստանում բիզնեսի գրանցման մեր ծառայությունը հեշտացնում է տեղական շուկայում ընկերություն հիմնելու գործընթացը։ Մենք իրականացնում ենք՝

  • Ընկերության գրանցում բոլոր համապատասխան մարմիններում
  • Հարկային գրանցում և համապատասխանության համակարգի ստեղծում
  • Սկզբնական ֆինանսական կառուցվածքի ձրավորում
  • Պարբերական ֆինանսական հաշվետվություններ

2․ Լիակատար ՀաշվապահականԾառայություններ
Մեր ֆինանսական և հաշվապահական ծառայությունները ներառում են ամենօրյա համապարփակ ֆինանսական կառավարում՝

  • Հաշվապահական հաշվառում ՀԾ ծրագրի միջոցով,
  • Ֆինանսական հաշվետվությունների կազմում,
  • Բանկային շարժի վերահսկում, դրամական հոսքերի կառավարում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների, եկամուտների և ծախսերի հաշվառում,
  • Թղթային և էլեկտրոնային համապատասխան փաստաթղթաշրջանառության վարում, պահպանում,
  • Պարբերական ֆինանսական հաշվետվություններ:

Երկարաժամկետ համագործակցության շրջանակում մեր մշտական հաճախորդներին տրամադրում ենք արժեքավոր ծառայություններ զգալիորեն իջեցված գներով՝ միաժամանակ պահպանելով որակի ամենաբարձր չափանիշները։

3. Հարկային ծառայություններ և համապատասխանության հավաստում
Մեր հարկային խորհրդատվության ծառայության միջոցով կազմակերպությունները կարող են օպտիմալացնել իրենց հարկային պարտավորությունները՝ միաժամանակ ապահովելով համապատասխանությունը ՀՀ գործող օրենսդրությանը․

  • Հարկային պլանավորում և ռազմավարության մշակում
  • Հարկային հայտարարագրերի պատրաստում և ներկայացում
  • ԱԱՀ-ի հաշվառում և հաշվետվություն
  • Հարկերի վճարումների վերահսկում և ժամանակացույցի կազմում
  • Ներկայացվածություն հարկային ստուգումների ընթացքում
  • Պատասխանների պատրաստում հարկային մարմինների հարցումներին
  • Փաստաթղթավորում՝ վերահսկողական ստուգումների համար

4. Ներմուծման/արտահանման ընթացակարգերի ֆինանսական փաստաթղթավորում
Մենք իրականացնում ենք միջազգային առևտրի բոլոր ֆինանսական գործընթացները՝

  • Ներմուծման/արտահանման գործընթացների փաստաթղթերի պատրաստում
  • Մաքսային վճարների հաշվարկ և վճարում
  • ԱԱՀ-ի վերադարձման ծառայություններ՝ իրավասու գործարքների համար
  • Արտարժույթի վերահսկողություն
  • Միջազգային վճարումների իրականացում

5. Աշխատավարձերի հաշվարկային և ֆինանսական ծառայություններ
Աշխատավարձերի հաշվարկման մեր ծառայությունները երաշխավորում են աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, ճշգրիտ և ժամանակին վճարումներ՝

  • Աշխատավարձի հաշվարկ և փոխանցում
  • Հարկային պահումներ և հաշվետվություններ
  • Սոցիալական վճարներ
  • Աշխատանքային պայմանագրերի ֆինանսական դրույթների մշակում

6. Վեճերի կարգավորում
Մեր մասնագետները տրամադրում են աջակցություն ֆինանսական վեճերի լուծման գործընթացում՝

  • Վեճերի կարգավորում հարկային մարմինների հետ
  • Աշխատանքային վեճերի ֆինանսական գործընթացներ
  • Դատական գործընթացների համար անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերի կազմում
  • Անհրաժեշտության դեպքում՝ ֆինանսական փորձագիտական եզրակացություն

7. Ռազմավարական բանակցությունների աջակցություն
Դժվարին բանակցությունների ժամանակ մեր հաշվապահական և իրավաբանական երկակի փորձը դառնում է անգնահատելի․

  • Ռազմավարության մշակում հարկային մարմինների հետ հանդիպումների համար
  • Փաստաթղթերի նախապատրաստում՝ բանակցություններին աջակցելու նպատակով
  • Մասնագիտական ներկայացում բանակցությունների ժամանակ
  • Հարկային վեճերի հաշտեցման գործընթացի վարում
  • Միջնորդություն բիզնեսների և վերահսկող մարմինների միջև

8. Իրավաբանական պաշտպանություն
Մեր փաստաբանները մեծ փորձ ունեն այնպիսի հարկային վեճերի լուծման գործում, ինչպիսիք անհրաժեշտ են հայկական բիզնեսներին, երբ նրանք բախվում են իշխանությունների կողմից մարտահրավերների։ Մենք տրամադրում ենք՝

  • Ներկայացվածություն վարչական հարկերի գործերով
  • Պաշտպանություն հարկային հարցերի արհեստական քրեականացման դեմ
  • Բողոքարկում վարչական և քրեական դատարաններում
  • Պաշտպանություն՝ անօրինական հարկային գործելակերպի դեմ
  • Խախտված իրավունքների վերականգնում դատական կարգով

Հաղթահարելով տարածված մարտահրավերները

Հայաստանում գործող բիզնեսները յուրովի բախվում են տարբեր մարտահրավերների, որոնք մեր ֆինանսական փորձագետներն օգնում են հաղթահարել։

Տեղական բիզնեսների համար՝

  • Սահմանափակություն շուկա․ օգնում ենք օպտիմալացնել ֆինանսական գործառույթները՝ Հայաստանի սահմանափակ շուկայում առավելագույն շահույթ ապահովելու համար։
  • Ֆինանսավորման հասանելիություն․ մեր ֆինանսական փաստաթղթավորման և հաշվետվությունների ծառայությունները կբարելավեն Ձեր ֆինանսավորման գործընթացը։
  • Կանոնակարգման համապատասխանություն․ ապահովում ենք լիարժեք համապատասխանություն՝ հաշվի առնելով տեղական օրենսդրության մեջ պարբերաբար տեղի ունեցող փոփոխությունները։

Օտարերկրյա ընկերությունների համար՝

  • Լեզվական խոչընդոտներ․ մեր բազմալեզու թիմը կամուրջ է ստեղծում հայերեն ֆինանսական փաստաթղթերի և Ձեր կառավարման թիմի միջև։
  • Մշակութային տարբերություններ․ օգնում ենք հասկանալ տեղական բիզնես վարքագիծն ու ֆինանսական սպասումները։
  • Կրկնակի հաշվետվություն․ վարում ենք ինչպես տեղական օրենքներին համապատասխան հաշվետվություն, այնպես էլ միջազգային մայր ընկերությանն անհրաժեշտ հաշվետվությունները։

Ինչո՞ւ համագործակցել LSA իրավաբանական ընկերության հետ

Երբ ընտրում եք LSA իրավաբանական ընկերությունը՝ Հայաստանում Ձեր հաշվապահական պահանջների համար, Դուք ստանում եք՝

  • Ինտեգրված փորձագիտություն․ հաշվապահներ և փորձառու իրավաբաններ՝ միավորված մեկ թիմում
  • Կանխարգելիչ մոտեցում․ հնարավոր խնդիրների հայտնաբերում՝ մինչ դրանք կդառնան իրական խնդիրներ
  • Համապարփակ պաշտպանություն․ սկսած հաշվապահական ընթացակարգերից մինչև բարդ իրավական պաշտպանություն
  • Ծախսերի կրճատում․ շահավետ սակագներ երկարաժամկետ համագործակցության համար
  • Հոգեկան հանգստություն․ երբ Ձեր ֆինանսական և իրավական շահերը պաշտպանված են փորձագետների կողմից

Երկարաժամկետ համագործակցության առավելությունները

Մենք հավատում ենք հաճախորդների հետ կայուն և վստահելի հարաբերությունների հաստատմանը։ Մեր երկարաժամկետ հաշվապահական պայմանագրերը ներառում են՝

  • Զեղչված սակագներ շարունակական ծառայությունների համար
  • Ժամանակի ընթացքում Ձեր բիզնեսի ավելի խորը պատկերացում
  • Հետևողական և համակարգված ֆինանսական կառավարում
  • Նախաձեռնողական պլանավորում և ռազմավարության մշակում
  • Առաջնահերթ աջակցություն կարևոր ֆինանսական փուլերում

Մասնագետներ

Վերջին առնչվող գործեր

Հաճախ Տրվող Հարցեր

Հիմնական ցուցանիշները ներառում են պարտքերի չվճարումը ժամկետներում, պարտատերերի կողմից դատական հայցերի ներկայացման վտանգը, ինչպես նաև այն դեպքերը, երբ պարտավորությունները գերազանցում են ձեր ակտիվների ընդհանուր արժեքը։ Վաղ խորհրդատվությունը կարող է օգնել ուսումնասիրել բոլոր տարբերակները, ներառյալ վերականգնումը՝ նախքան ճգնաժամի խորացումը։
ՀՀ օրենսդրությունը նախատեսում է որոշակի պաշտպանության միջոցներ։ Վերջնական արդյունքը կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝ արդյոք գույքը գրավադրված է, թե ոչ: Մենք կարող ենք վերլուծել ձեր իրավիճակը և առաջարկել լավագույն լուծումները ստեղծված իրավիճակում։
Սնանկության գործընթացը սովորաբար տևում է 6-12 ամիս՝ դիմումից մինչև ավարտ, կախված գործի բարդությունից։ Պարզ լուծարումները կարող են ավարտվել 4-6 ամսում, մինչդեռ գործեր կան, որ կարող են տևել մինչև 18 ամիս։
Վերականգնման հնարավորությունները կախված են նրանից, թե արդյոք ձեր պահանջը ապահովված է, թե ոչ, ինչպես նաև պարտապանի ակտիվների ընդհանուր արժեքից և մյուս պարտատերերի քանակից։ 
Ապահովված պարտատերերը պահպանում են առաջնային իրավունքներ իրենց գրավի նկատմամբ։ Սակայն վերականգնման ընթացքում կարող է լինել ժամանակավոր արգելք գրավի իրացման վրա։ Մեր թիմը հոգում է, որ ապահովված պարտատերերի շահերը պատշաճ կերպով ներկայացվեն ողջ գործընթացի ընթացքում։
Այո, սնանկության դիմումը կարող է մերժվել, եթե այն չի բավարարում օրենքով սահմանված պահանջներին, օրինակ՝ պարտքի անբավարար չափ, թերի փաստաթղթեր և այլն։ Մեր փորձառությունը թույլ է տալիս ապահովել դիմումի պատշաճ պատրաստումը՝ մերժումներից խուսափելու համար։

Frequently asked question

The common property between the participants of shared property can be divided by agreement between the shareholders on the means and conditions for separating the share, or in the absence of an agreement - by court order. The separating owner can demand that the other participants of the shared property pay the value of his share. Instead of separating the participant's share in shared ownership in-kind, the other owners can pay compensation to that participant with the consent of that participant. In case of the obvious inexpediency of dividing the common property or separating a share from it, the court may rule on selling the property at public auction and subsequently distributing the proceeds among the participants of common ownership in proportion to their shares. The joint property can be divided between co-owners by their agreement, or in the absence of an agreement - by court order.
The property acquired by the spouses during a marriage is their joint property unless otherwise provided by law or by an agreement signed between them. The property of each spouse before marriage, as well as the property received by one of the spouses as a gift or inheritance during the marriage, is their property. The property of each spouse may be recognized as their joint property if it is found that investments were made during the marriage from the common property of the spouses or the personal property of the other spouse, which significantly increased the value of that property (major repairs, reconstruction, re-equipment, etc.) unless otherwise provided by an agreement signed between the spouses. The obligations of one of the spouses may be subject to seizure of the property owned by them, as well as his/her share in the common property of the spouses. In case of divorce, only joint property is subject to division between the spouses.
An acquitted defendant has the right to demand compensation for damage caused by illegal criminal prosecution, application of coercive measures, conviction, as well as other illegal restrictions on rights or freedoms. As compensation, the acquitted defendant has the right to receive: 1. The salary, pension, allowance, or other income he was deprived of. 2. The damage caused by seizure, arrest, confiscation, or other disposal of property. 3. The expenses incurred as a result of being in custody. 4. The fee paid to a lawyer. 5. The paid procedural costs. At the request of the acquitted defendant, the body that initiated the criminal prosecution must present public apologies to him/her. Non-pecuniary damage is also subject to compensation, regardless of the pecuniary damage subject to compensation and regardless of the guilt of an official in causing the damage.
The rights of both the employer and the employee are protected in the Republic of Armenia. If you have been notified of dismissal from work on the employer’s initiative, first demand an individual act on termination of the employment relationship. The employment relationship is not considered terminated until the individual act on your dismissal is provided to you in the prescribed manner. Labor legislation and other normative legal acts regulating labor relations establish a special procedure for terminating employment relations, non-compliance with which or violations committed by the employer during the process may serve as grounds for declaring the termination of the employment relationship illegal. To protect your labor rights in such situations, consult with a labor relations lawyer. Remember, the legislation establishes deadlines for administrative and judicial protection of labor rights, failure to meet them without a valid reason may deprive you of the opportunity to protect your rights.
Կարծիքներ

Ինչ են Ասում Հաճախորդները Մեր Մասին