Ֆինանսական դժվարություններին բախվելը կարող է ծանր լինել թե՛ անհատների, թե՛ բիզնեսների համար։ Հայաստանի բարդ իրավական միջավայրում սնանկության գործընթացները հաղթահարելու համար անհրաժեշտ են խորհրդատվություն փորձառու մասնագետների կողմից և ռազմավարական պլանավորում։ LSA իրավաբանական գրասենյակը առաջարկում է սնանկության մասնագիտացված ծառայություններ, որոնցից կարող են օգտվել ինչպես բիզնեսները, այնպես էլ անհատները՝ ֆինանսական դժվարին իրավիճակներում։
Հայաստանի Հանրապետությունում գործում է սնանկության գործընթացի ամբողջական իրավական շրջանակ, որը սահմանվում է «Սնանկության մասին» օրենքով։ Այս օրենքը կարգավորում է սնանկության վարույթները տարբեր սուբյեկտների համար՝ ներառյալ բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների։ Այս շրջանակի իմացությունը կարևոր է յուրաքանչյուրի համար, ով բախվում է ֆինանսական խնդիրների կամ փորձում է վերականգնել իր պահանջները սնանկ սուբյեկտներից։
Երբ խոսքը վերաբերում է սնանկության պրոֆեսիոնալ ծառայություններին Հայաստանում, հաճախորդները վստահում են LSA իրավաբանական գրասենյակին։ Մեր թիմը համատեղում է խորքային իրավական գիտելիքները և գործնական փորձը՝ ապահովելով լավագույն հնարավոր արդյունքները հաճախորդների համար՝ ֆինանսական ծանր իրավիճակներում։
Սնանկության իրավական շրջանակը Հայաստանում
Հայաստանի սնանկության համակարգը գործում է հատուկ իրավական կանոնակարգերի ներքո, որոնք որոշում են, թե երբ և ինչպես կարող է սկսվել սնանկության վարույթը։
- Ով կարող է դիմել սնանկության համար։ Սնանկ կարող են ճանաչվել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ իրավաբանական անձինք (ընկերություններ, անհատ ձեռնարկատերեր), լինի դա պարտատիրոջ կողմից կատարվող հարկադիր կամ պարտատապանի կողմից ներկայացվող կամավոր սնանկության դիմում։ Որոշ սուբյեկտների, ինչպիսիք են բանկերը կամ պետությունը, սնանկության հարցերը կարգավորվում են առանձին օրենքներով։
- Սնանկության հիմքերը։ Հարկադիր սնանկության հիմքն է չվիճարկվող և ժամկետանց պարտավորությունների առկայությունը՝ որոշակի շեմից (2 միլիոն ՀՀ դրամ) բարձր, որոշակի ժամանակահատվածից ավել (90 կամ ավել օր): Բացի այդ, պարտատուն կարող է դիմել կամավոր սնանկության համար, եթե պարտապանի պարտավորություններն 2 միլիոն ՀՀ դրամ և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը:
- Կամավոր և հարկադիր սնանկություն։ Կամավոր սնանկությունը նախաձեռնում է անձն ինքը՝ ինչը ենթադրում է ավելի լայն դատական վերահսկողություն:
- Կարգավորող վերահսկողություն։ Կենտրոնական բանկը կարևոր դեր ունի սնանկության գործընթացների վերահսկման գործում, հատկապես ֆինանսական կազմակերպությունների դեպքում։
- Մասնագիտացված դատարան։ Հայաստանում գործում է սնանկության համար նախատեսված մասնագիտացված դատարան:
Սնանկության ընդհանուր խնդիրները Հայաստանում
Սնանկության գործընթացը Հայաստանում մի շարք դժվարություններ է ներկայացնում ինչպես պարտապանների, այնպես էլ պարտատերերի համար։ Այս խոչընդոտները հասկանալը առաջին քայլն է՝ դրանց հաղթահարման արդյունավետ ռազմավարություններ մշակելու համար։
Գործընթացի բարդություն
Հայաստանում սնանկության վարույթները ներառում են բարդ իրավական գործընթացներ, որոնք պահանջում են մանրամասն փաստաթղթավորում և մասնագիտացված փորձ։ Շատ հաճախորդներ հայտնվում են ճնշող իրավիճակում՝ պայմանավորված տեխնիկական պահանջներով և սեղմ ժամկետներով։
Ֆինանսական և սոցիալական հետևանքներ
Իրավական հետևանքներից բացի, սնանկությունը կարող է ունենալ լուրջ ֆինանսական և սոցիալական հետևանքներ, այդ թվում՝
- Ապագա բիզնես հնարավորությունների և վարկային հասանելիության վրա ազդեցություն
- Հոգեբանական սթրես և անորոշություն
Իրավական գիտելիքների պակաս
Բազմաթիվ ֆիզիկական և իրավաբանական անձինք սնանկության գործընթացում լիարժեք տեղեկացված չեն իրենց իրավունքների ու պարտականությունների մասին։ Այս գիտելիքի պակասը կարող է հանգեցնել սեփական ակտիվների պաշտպանության հնարավորությունների բացթողման։
LSA-ի համապարփակ սնանկության ծառայություններ
Մենք առաջարկում ենք սնանկության ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հարմարեցված Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պարտատերերի և պարտապանների կարիքներին։
Պարտապանների համար (ֆիզիկական անձեր և բիզնեսներ)
- Ստրատեգիական խորհրդատվություն սնանկության վերաբերյալ – Ձեր ֆինանսական իրավիճակի խորքային վերլուծություն՝ լավագույն գործողությունների պլանը որոշելու համար։
- Կամավոր սնանկության դիմումներ – Մասնագիտական աջակցություն և անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում՝ ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար սնանկության վարույթ նախաձեռնելու նպատակով։
- Ֆինանսական վերականգնման ծրագրի մշակում – Առողջացման ծրագրերի կազմում և բանակցությունների իրականացում՝ վճարունակությունը վերականգնելու և լիկվիդացիայից խուսափելու համար։
- Պաշտպանություն հարկադիր սնանկության վարույթում – Ձեր իրավունքների պաշտպանությունն հարկադիր սնանկության վարույթում։
- Բանակցություններ պարտատերերի հետ – Ձեր անունից հանդես գալ՝ պարտատերերի հետ բանակցություններում առավել բարենպաստ պայմանների շուրջ բանակցելու նպատակով:
- Ներկայացուցչություն սնանկության դատարանում – Լիարժեք ներկայացուցչություն դատական նիստերին, ժողովներին և գործընթացի բոլոր փուլերի ընթացքում։
Պարտատերերի համար (ապահովված և ոչ ապահովված)
- Հարկադիր սնանկության վարույթի նախաձեռնում – Հարկադիր սնանկության վարույթ նախաձեռնում ոչ վճարունակ պարտապանների դեմ՝ չմարված պարտքերը վերականգնելու նպատակով։
- Պարտատերերի պահանջների պաշտպանություն – Համոզվել, որ ձեր պահանջները ներկայացվում են ճիշտ, ժամանակին և համապատասխան առաջնահերթությամբ՝ պահանջների բավարարումը առավելագույնի հասցնելու նպատակով։
- Ներկայացում պարտատերերի ժողովներին – Ձեր շահերի հետևողական ներկայացում պարտատերերի ժողովներում։
- Հնարավոր խարդախությունների, կանխամտածված սնանկության հետաքննություն և դատավարություն – Մեր քրեական իրավունքի փորձի օգտագործում՝ կեղծ փոխանցումները, թաքնված ակտիվները և կանխամտածված սնանկության սխեմաները բացահայտելու և վիճարկելու համար։
- Գույքի օտարման գործընթացի վերահսկում – Գույքի գնահատման և աճուրդի գործընթացների վերահսկում և անհրաժեշտության դեպքում դրանց վիճարկում՝ թափանցիկությունն ապահովելու և գույքի արժեքը առավելագույնի հասցնելու նպատակով:
LSA-ի սնանկության թիմի առավելությունը
LSA-ն առանձնանում է իր բարձրակարգ և սնանկության ոլորտում մասնագիտացված փաստաբանների թիմով, որոնք ունեն մեծ փորձ սնանկության իրավունքի ոլորտում։ Մեր թիմը հաջողությամբ ներկայացել է ինչպես պարտատերերին, այնպես էլ պարտապաններին բազմաթիվ բարդ գործերով։
Մեր սնանկության մասնագետներն ունեն․
- Մասնագիտացված փորձառություն – Մեր փաստաբանները մասնագիտացած են սնանկության իրավունքի ոլորտում։
- Գործնական փորձ – Տարիների փորձ ամենատարբեր սնանկության գործերով։
- Ստրատեգիական մտածողություն – Նորարար լուծումների մշակման ունակություն՝ բարդ խնդիրների համար։
- Ծառայությունների մատուցումը մի քանի լեզուներով – Իրավաբանական ծառայությունները մեր ընկերությունը մատուցում ` հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Աշխատելով փորձառու փաստաբանների հետ՝ հաճախորդները ստանում են անհատականացված իրավաբանական օգնություն, որը ուղղված է իրենց կոնկրետ իրավիճակին։
Կատարեք առաջին քայլը ֆինանսական հարցերի լուծման ուղղությամբ
Մի բախվեք ֆինանսական անորոշությանը միայնակ։ Ձեր այսօր կայացրած որոշումները երկարաժամկետ ազդեցություն կունենան ձեր ապագայի վրա։
Կապվեք LSA իրավաբանական գրասենյակի հետ այսօր՝ ձեր իրավիճակը քննարկելու համար։ Մեր թիմը պատրաստ է ձեզ տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և իրավաբանական պաշտպանություն։