Home / Blog / Վարչական գործ / Հողային վեճով հաղթանակ ՀՀ Կադաստրի կոմիտեի…

Հողային վեճով հաղթանակ ՀՀ Կադաստրի կոմիտեի դեմ


A
Author
13 Հուլիսի, 2026 1 min read
Share in f @

Մեր վստահորդի ինքնակամ կառույցը՝ բնակելի տունը, օրինական էր ճանաչվել համայնքի ղեկավարի կողմից, սակայն ՀՀ կադաստրի կոմիտեն մերժել էր տան նկատմամբ մեր վստահորդի սեփականության իրավունքի պետական գրանցման դիմումը՝ այն հիմնավորմամբ, որ բնակելի տան տարածքում, ըստ կադաստրային քարտեզի, առկա է համայնքային ընդհանուր օգտագործման հող՝ ճանապարհ։

Վստահորդի կողմից խնդիրը ներկայացնելուց հետո ձեռնամուխ եղանք հողային վեճի և կադաստրային վեճի հնարավոր իրավական լուծումների բացահայտմանը։ Կատարված չափագրման և մեր գրասենյակի փաստաբան Նահապետ Սուքիասյանի կատարած ուսումնասիրության ու վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ կադաստրային քարտեզում առկա է սխալ, և վերոնշյալ ճանապարհը իրականության մեջ գոյություն չունի։

Չնայած չափագրման արդյունքներին և կադաստրային քարտեզում առկա սխալին՝ ՀՀ կադաստրի կոմիտեն հրաժարվում էր իրականացնել կադաստրային քարտեզում առկա սխալի ուղղումը և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ պահանջելով փոխել ենթադրյալ համայնքային ճանապարհի նպատակային նշանակությունը այն պայմաններում, երբ նման ճանապարհ իրականության մեջ գոյություն չունի։

Մեր կողմից հայցադիմում ներկայացվեց ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ կադաստրի կոմիտեին սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջով։ Գործի քննության ընթացքում մեր կողմից ներկայացվեց և հիմնավորվեց, որ կադաստրային քարտեզում առկա է սխալ, այդ սխալի ուղղման պարտավորությունը կրում է ՀՀ կադաստրի կոմիտեն, իսկ կադաստրային քարտեզում սխալի առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժելու համար։

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/12800/05/25 (տես`https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071810026743 )վարչական գործով 2026 թվականի հունիսի 30-ի վճռով ամբողջությամբ բավարարեց մեր հայցը և պարտավորեցրեց ՀՀ կադաստրի կոմիտեին կատարել մեր վստահորդների սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Այս դատական ակտը կարևոր նշանակություն ունի հողային իրավունքի և կադաստրային վեճերի պրակտիկայի համար՝ վերահաստատելով, որ կադաստրային քարտեզում առկա տեխնիկական կամ փաստացի սխալները չեն կարող սահմանափակել քաղաքացիների սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Շնորհակալ ենք ՀՀ վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանին պատճառաբանված և արդարացի դատական ակտի կայացման համար։

Ն
Teammate

Նահապետ Սուքիասյան

Կորպորատիվ բաժնի ղեկավար

Նահապետ Սուքիասյանը «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության կորպորատիվ բաժնի ղեկավարն է: Նա մասնագիտացած է բիզնես, ֆինանսական, ներդրումային, հարկային, մաքսային տեխնոլոգիական, կրիպտոակտիվների, մտավոր սեփականության, ընդերքի, ավիացիոն, առողջապահական և միջազգային մասնավոր իրավունքի ոլորտներում: Նրա փորձառությունը ներառում է ֆինանսական և կոմերցիոն գործարքների կառավարումը,…

Contact us

Cart

No products in the cart.