Մեր գրասենյակի վստահորդ Ա.Գ.-ն դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով վերականգնել իրեն պատկանող բնակելի տան և դրա համար առանձնացված հողամասի հողհատկացման հիմքերը: Սահմանված ժամկետում Երևանի քաղաքապետից այդպես էլ պատասխան չստանալով՝ փաստաբան Էդգար Այվազյանի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Վարչական դատարանը 2025թ. ապրիլի 7-ին, քննելով հայցադիմումը, ամբողջությամբ բավարարել է այն՝ պարտավորեցնելով Երևանի քաղաքապետին տրամադրել մեր վստահորդի սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշումը /վարչական գործ թիվ ՎԴ/7416/05/24/:
Շնորհակալ ենք դատավոր Աղասի Դարբինյանին՝ արդարացի և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար:
Վարչական գործ
Հլս 17, 2026
Հաղթանակ ՀՀ վարչական դատարանում․ ՀՀ դատախազության հայցը մերժվեց հայցային վաղեմության հիմքով
Այսպես, Արարատի մարզի դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ԷԼ ԷՍ ԷՅ իրավաբանական ընկերության վստահորդ Է.Տ.-ի կողմից…
Կարդալ ավելին