«Մանթաշյանց» ԳՄ-ի և «ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերության համատեղ ասուլիսը գործարարների իրավունքները երաշխաորող օրենսդրական նախաձեռնության մասին

How to privatize real estate when the owner has died and left no will

Ինչպես սեփականաշնորհել անշարժ գույքը, եթե սեփականատերը մահացել է և կտակ չի թողել

Հայաստանում ժառանգական իրավունքը և սեփականաշնորհման ընթացակարգերը կարգավորվում են օրենքով հստակ սահմանված նորմերով, որոնք նախատեսված են պաշտպանելու թե՛ մահացած անձի գույքային իրավունքի շարունակականությունը, և թե՛ նրա օրինական ժառանգների շահերը։
Կարդալ ավելին
Arpine Gevorgyan

Հերթական դատական հաղթանակը՝ հօգուտ մեր վստահորդների

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր՝ Սամվել Բաբայան) մերժեց մեր վստահորդներ Տ.Պ-ի և Ա.Պ-ի դեմ ներկայացված հայցը՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։
Կարդալ ավելին
Edgar Ayvazyan

Առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող մեր վստահորդն ազատվեց կալանքից

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025թ. օգոստոսի 5-ին տեղի ունեցած նախնական դատալսումների ժամանակ մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի վստահորդ առանձնապես ծանր հանցագործության /ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ/ կատարման մեջ մեղադրվող Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինեց այլընտրանքային խափանման միջոցներով տնային կալանքով և բացակայելու արգելքով: Դատարանը խափանման միջոցի փոփոխման հարցը քննարկելիս հատուկ գնահատման արժանացրեց մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, ինչի համար շնորհակալ ենք դատավոր Սուսաննա Գզոգյանին՝ արդարացի և մարդասիրական որոշման կայացման համար:
Կարդալ ավելին
How to Obtain a Residence Permit in Armenia (Work, Investment, Family)

Ինչպես ստանալ բնակության թույլտվություն Հայաստանում (աշխատանք, ներդրում, ընտանիք)

Հայաստանը վերջին տարիներին դարձել է ներգաղթի աճող ուղղություն՝ իր կայուն միջավայրով, զարգացող տնտեսությամբ և բարենպաստ օրենսդրությամբ։
Կարդալ ավելին
Andranik Mnatsakanyan

Կոռուպցիոն և այլ հանցագործությունների կատարման մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդն ազատվեց արգելանքից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ, բուժաշխատող Լ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մասնավոր ոլորտում կաշառք ստանալը՝ ապօրինի գործողության համար), 174-րդ հոդվածի 1-ին մասով (հղիության ապօրինի արհեստական ընդհատում կատարելը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը) նախատեսված հանցագործություններ ենթադրաբար կատարելու համար, ինչպես նաև որոշում էր կայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու մասին:
Կարդալ ավելին
Cart

No products in the cart.