Ի՞նչ անել, եթե Ձեզ ձերբակալել են Հայաստանում

What to Do If You Are Arrested in Armenia

Ի՞նչ անել, եթե Ձեզ ձերբակալել են Հայաստանում

Ձերբակալությունը սթրեսային և հաճախ վախեցնող իրավիճակ է, հատկապես եթե Դուք լիովին ծանոթ չեք Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ընթացակարգերին և Ձեր իրավունքներին։
Կարդալ ավելին
Andranik Mnatsakanyan

Առանձնապես ծանր հանցագործության մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդն ազատվեց տևական արգելանքից

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում տևական ժամանակ քննվող քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Ր.Ն.-ի նկատմամբ 2025 թվականի հուլիսի ամսին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություն (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում) ենթադրաբար կատարելու համար, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը: Վերաքննիչ բողոքարկման արդյունքում 2025 թվականի օգոստոս ամսին Ր.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխվել էր և որպես համակցված խափանման միջոցներ կիրառվել էին տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Քրեական վարույթի հետագա քննության ընթացքում Ր.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկու անգամ երկարաձգվել էր 2-ական ամսով:
Կարդալ ավելին
Extradition Detention in Armenia

Արտահանձնման կալանքը Հայաստանում․ երբ ձևական օրինականությունը վերածվում է մարդու իրավունքների խախտման

Արտահանձնման ինստիտուտը միշտ գտնվում է պետության միջազգային պարտավորությունների և մարդու հիմնարար իրավունքների խաչմերուկում։ Հայաստանը բացառություն չէ։ Ավելին՝ հենց արտահանձնման վարույթներում առավել տեսանելի է դառնում հայկական քրեական գործընթացի համակարգային խնդիրը՝ ազատությունից զրկման ավտոմատ կիրառումը՝ իրական այլընտրանքների բացակայության պայմաններում։ Կալանք՝ առանց մեղադրանքի Արտահանձնման ենթակա անձը չի մեղադրվում և չի դատապարտվում Հայաստանի Հանրապետությունում։ Այնուամենայնիվ, նրա նկատմամբ կիրառվում է […]
Կարդալ ավելին
Edgar Ayvazyan

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերականգնեց մեր վստահորդի խախտված սեփականության իրավունքը՝ ժառանգված բնակարանի նկատմամբ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննված թիվ ԵԴ/57083/02/21 քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանը բավարարել էր մեր վստահորդի դեմ ներկայացված հայցը և հայցվորին ճանաչել փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ` անվավեր ճանաչելով մեր վստահորդ Ա.Բ.-ի սեփականության իրավունքի ¾-ի պետական գրանցումը: Ինչպես նաև մերժել էր մեր կողմից ներկայացված հակընդդեմ հայցը գույքը ապօրինի տիրապետողին բնակարանից վտարելու վերաբերյալ։
Կարդալ ավելին
Edgar Ayvazyan

Դատարանը որոշեց վտարել մեր վստահորդի հողամասն ապօրինի տիրապետող անձանց

Կոտայքի մարզի բնակիչը հայցադիմում էր ներկայացրել մեր վստահորդ Է.Տ.-ի դեմ` ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջով: Է.Տ.-ի շահերի պաշտպանությունն ստանձնել է մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանը, ում կողմից ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում` մեր վստահորդի հողամասն ապօրինի զավթած անձանց այդտեղից վտարելու պահանջի մասին:
Կարդալ ավելին
Cart

No products in the cart.