Արդարադատության ինդեքս 2-րդ հաղորդում

Արդարադատության ինդեքս 2-րդ հաղորդում

LSA ընկերության փաստաբանները ներկայացնում են արտահանձման վերաբերյալ ՀՀ օրենսդրական և պրակտիկ խնդիրները, մասնավորապես` արտահանձման հետ կապված փոխադարձության սկզբունքի առերևույթ խախտումների, ինչպես նաև արտահանձման գործերով անձանց նկատմամբ կալանք խափանման միջոցի մեխանիկորեն կիրառելու հիմնախնդիրները:
Կարդալ ավելին

Առանձնապես ծանր հանցագործության մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդն ազատվեց տևական արգելանքից

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում տևական ժամանակ քննվող քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Ր.Ն.-ի նկատմամբ 2025 թվականի հուլիսի ամսին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություն (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում) ենթադրաբար կատարելու համար, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը: Վերաքննիչ բողոքարկման արդյունքում 2025 թվականի օգոստոս ամսին Ր.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխվել էր և որպես համակցված խափանման միջոցներ կիրառվել էին տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Քրեական վարույթի հետագա քննության ընթացքում Ր.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկու անգամ երկարաձգվել էր 2-ական ամսով:
Կարդալ ավելին

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերականգնեց մեր վստահորդի խախտված սեփականության իրավունքը՝ ժառանգված բնակարանի նկատմամբ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննված թիվ ԵԴ/57083/02/21 քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանը բավարարել էր մեր վստահորդի դեմ ներկայացված հայցը և հայցվորին ճանաչել փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ` անվավեր ճանաչելով մեր վստահորդ Ա.Բ.-ի սեփականության իրավունքի ¾-ի պետական գրանցումը: Ինչպես նաև մերժել էր մեր կողմից ներկայացված հակընդդեմ հայցը գույքը ապօրինի տիրապետողին բնակարանից վտարելու վերաբերյալ։
Կարդալ ավելին

Դատարանը որոշեց վտարել մեր վստահորդի հողամասն ապօրինի տիրապետող անձանց

Կոտայքի մարզի բնակիչը հայցադիմում էր ներկայացրել մեր վստահորդ Է.Տ.-ի դեմ` ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջով: Է.Տ.-ի շահերի պաշտպանությունն ստանձնել է մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանը, ում կողմից ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում` մեր վստահորդի հողամասն ապօրինի զավթած անձանց այդտեղից վտարելու պահանջի մասին:
Կարդալ ավելին

Արդարադատության Ինդեքս

«ԷԼ ԷՍ ԷՅ» ընկերությունը մեկնարկում է նոր հաղորդաշար՝ «Արդարադատության Ինդեքս» անվամբ։ Հաղորդումների ընթացքում «ԷԼ ԷՍ ԷՅ» գրասենյակի իրավաբանները հանրությանը կներկայացնեն իրենց դատական պրակտիկայից հետաքրքիր գործեր և կփորձեն ավելի ճանաչելի դարձնել դատական իշխանությունը՝ ներկայացնելով ինչպես բացասական, այնպես էլ դրական կարծիքներ:
Կարդալ ավելին
Cart

No products in the cart.