Վարչական դատարանը պարտավորեցրեց Երևանի քաղաքապետարանին ճանաչել մեր վստահորդի սեփականության իրավունքը

Վարչական դատարանը պարտավորեցրեց Երևանի քաղաքապետարանին ճանաչել մեր վստահորդի սեփականության իրավունքը

Մեր գրասենյակի վստահորդ Ա.Գ.-ն դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով վերականգնել իրեն պատկանող բնակելի տան և դրա համար առանձնացված հողամասի հողհատկացման հիմքերը: Սահմանված ժամկետում Երևանի քաղաքապետից այդպես էլ պատասխան չստանալով՝ փաստաբան Էդգար Այվազյանի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Վարչական դատարանը 2025թ. ապրիլի 7-ին, քննելով հայցադիմումը, ամբողջությամբ բավարարել է այն՝ պարտավորեցնելով Երևանի քաղաքապետին տրամադրել մեր վստահորդի սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշումը /վարչական գործ թիվ ՎԴ/7416/05/24/:
Կարդալ ավելին

Արտասահմանյան ընկերությունը կկարողանա իրացնել իր դատական պաշտպանության իրավունքը ՀՀ-ում

«Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունը ներկայացնում է նաև օտարերկյա իրավաբանական անձանց շահերը ինչպես վեճերի լուծման արտադատական փուլում, այնպես էլ ՝ ՀՀ դատարաններում։ Հերթական անգամ օտարերկյա դատական ակտի ճանաչման և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը երկու և ավելի անգամ վերադարձվում էր ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի կողմից՝ ձևական և տեխնիկական բնույթի պահանջներով, որոնք վերաբերում էին օտարերկրյա պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերի բովանդակությանը։ Բողոքարկելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դիմումը վերադարձնելու որոշումը վերաքննության կարգով, ի վերջո գրանցվեց հաջողություն և վերացվեց վերադարձի վերաբերյալ որոշումը։
Կարդալ ավելին

«LSA»-Ի ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ` «ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ, ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԲԻՐՏ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻ ԿԻՐԱՌՈՒՄ» ԵՎ ԱՅԼ ԹԵՄԱՆԵՐԻ ՇՈՒՐՋ 

Օրենքի իմացությունը, օրենքի պրակտիկ կիրառության և վարչական մարմինների մոտեցումների մասին տեղեկացվածությունը հանդիսանում է գործարար հաջողության հիմնական գրավականներից մեկը: Հենց վերոհիշյալ նպատակով վերջերս «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբանների կողմից «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամների համար կազմակերպվել էր իրավաբանական դասընթաց, որի շրջանակում քննարկվել էին մի շարք թեմաներ, մասնավորապես...
Կարդալ ավելին

Խարդախության զոհ. Իրավական լուծումներ և խորհուրդներ

Խարդախությունը, որպես հանցավոր գործունեության տեսակ, դարձել է գլոբալ խնդիր, որն ամեն տարի բազմաթիվ անհատների ու կազմակերպությունների հասցնում է զգալի ֆինանսական և իրավական վնասներ։ Անկախ նրանից՝ խարդախությունը կատարվել է առցանց, բիզնես ոլորտում, ֆինանսական գործարքներում կամ առօրյա կյանքում, զոհերը հաճախ կանգնում են բարդ իրավիճակի առաջ՝ չիմանալով, թե ինչպես վերականգնել իրենց իրավունքները։
Կարդալ ավելին

Գրանցվեց «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության հերթական հաղթանակը, հասատատվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության ապօրինի լինելը

Փաստաբաններ Տաթևիկ Մալխասյանի և Արսեն Սարդարյանի գրագետ և մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը անվավեր ճանաչեց 01.03.2021 թվականին /երկրորդ փուլ մարտի 15-ին/ տեղի ունեցած «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Որպես հետևանք անվավեր ճանաչեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալասարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյուքնները հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 03.05.2021 թվականի թիվ 703-Ա որոշումը:
Կարդալ ավելին

«Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության վստահորդ, սպանության համար դատապարտված Դ. Հ. -ն պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց

Այսօր «Էլ Էս Էյ» փաստաբանական գրասենյակի (Էդգար Այվազյանի) վստահորդ, սպանության համար դատապարտված Դ. Հ.-ն պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Կարդալ ավելին