ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Գ.Գ.-ն ձերբակալվել էր և նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն (կաշառք տալը՝ ապօրինի անգործության համար) ենթադրաբար կատարելու համար:
Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության շնորհիվ մեր վստահորդն ազատվել է ձերբակալումից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: