Վարչական գործ

Հաղթանակ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ

ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հրաժարվել էր կարճել համատեղ սեփականության իրավունքով մեր վստահորդ Հ.Պ.-ին պատկանող գույքի վրա կիրառված արգելանքները: Արդյունքում մյուս սեականատիրոջ կողմից հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական վարույթները կարճելուն պարտավորեցնելու մասին: Տվյալ գործի շրջանակներում Հ.Պ.-ն ներգրավվել է երրորդ անձ, իսկ նրա շահերը դատարանում ներկայացրել են մեր գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանը և Էդգար Այվազյանը:
Կարդալ ավելին

22 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

2024 թվականի ապրիլի 25-ին LSA ընկերության (փաստաբան՝ Արփինե Գևորգյան) վստահորդ Գ․Պ․-ի անունից հայց էր ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ կառուցապատող ընկերության։ Հայցը ներկայացվել էր գումարի բռնագանձման պահանջով՝ մեր ընկերության վստահորդ Գ.Պ.-ի բնակարանը հանձնելու ժամկետների ուշացման համար։
Կարդալ ավելին

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԵՐԱՑՐԵՑ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Շինարարությունը այնպիսի գործընթաց է, որի թե փաստաթղթավորման, թե բուն իրականացման ընթացքում կարող են ծագել բազմապիսի  հարցեր ու խնդիրներ: Այն առաջին իսկ պահից անցնում է զանազան փուլերով, որոնց առաջնային նպատակներից է շինարարության ընթացքում և այն ավարտելուց հետո ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանությունը և հնարավոր խախտումներից զերծ պահելը: ՀՀ օրենսդրությունը պարունակում է այդպիսի վտանգ պարունակող շինարարական օբյեկտներից ֆիզիկական ու իրավաբանական անձանց դատական պաշտպանության հնարավորություն, ինչպիսին է նաև դատական վիճարկման փուլում շինարարության թույլտվության կասեցումը:
Կարդալ ավելին

Փաստաբանի բարեխղճության կանխավարկածի արձանագրում Վերաքննիչ վարչական դատարանում

Իրավունքի զարգացման տեսակետից թիվ ՎԴ/14392/05/25գործով վերաքննիչ վաչական դատարանի դատավոր Հայկ Խաչատրյանը արժեքավոր որոշում է կայացրել:
Կարդալ ավելին

Վարչական դատարանի վճռով դատական կարգադրիչները կստանան իրենց հասանելիք երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը

Միասնական սոցիալական ծառայությունը մեր գրասենյակի 3 վստահորդներին հրաժարվել էր նշանակել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ՝ փաստացի չհաշվելով աշխատանքային ստաժի մի զգալի հատվածը: Մեր գրասենյակի փաստաբաններ Տաթևիկ Մալխասյանի և Էդգար Այվազյանի կողմից ներկայացված հիմնավորումների արդյունքում ՀՀ վարչական դատարանը արձանագրել է, որ Միասնական սոցիալական ծառայությունը սխալ է մեկնաբանել օրենսդրական կարգավորումները, ուստի պարտավորեցրել է վերջինիս մեր վստահորդներին նշանակել իրենց հասանելիք կենսաթոշակը /վարչական գործեր թիվ ՎԴ5/0637/05/24, ՎԴ5/0637/05/24, ՎԴ5/0639/05/24/: Շնորհակալ ենք դատավոր Նարեկ Գասպարյանին արդարացի դատական ակտի կայացման համար:
Կարդալ ավելին

Վարչական դատարանը պարտավորեցրեց Երևանի քաղաքապետարանին ճանաչել մեր վստահորդի սեփականության իրավունքը

Մեր գրասենյակի վստահորդ Ա.Գ.-ն դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով վերականգնել իրեն պատկանող բնակելի տան և դրա համար առանձնացված հողամասի հողհատկացման հիմքերը: Սահմանված ժամկետում Երևանի քաղաքապետից այդպես էլ պատասխան չստանալով՝ փաստաբան Էդգար Այվազյանի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Վարչական դատարանը 2025թ. ապրիլի 7-ին, քննելով հայցադիմումը, ամբողջությամբ բավարարել է այն՝ պարտավորեցնելով Երևանի քաղաքապետին տրամադրել մեր վստահորդի սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշումը /վարչական գործ թիվ ՎԴ/7416/05/24/:
Կարդալ ավելին