Միասնական սոցիալական ծառայությունը մեր գրասենյակի 3 վստահորդներին հրաժարվել էր նշանակել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ՝ փաստացի չհաշվելով աշխատանքային ստաժի մի զգալի հատվածը: Մեր գրասենյակի փաստաբաններ Տաթևիկ Մալխասյանի և Էդգար Այվազյանի կողմից ներկայացված հիմնավորումների արդյունքում ՀՀ վարչական դատարանը արձանագրել է, որ Միասնական սոցիալական ծառայությունը սխալ է մեկնաբանել օրենսդրական կարգավորումները, ուստի պարտավորեցրել է վերջինիս մեր վստահորդներին նշանակել իրենց հասանելիք կենսաթոշակը /վարչական գործեր թիվ ՎԴ5/0636/05/24, ՎԴ5/0637/05/24, ՎԴ5/0639/05/24/: Շնորհակալ ենք դատավոր Նարեկ Գասպարյանին արդարացի դատական ակտի կայացման համար:
Վարչական գործ
Հլս 17, 2026
Հաղթանակ ՀՀ վարչական դատարանում․ ՀՀ դատախազության հայցը մերժվեց հայցային վաղեմության հիմքով
Այսպես, Արարատի մարզի դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ԷԼ ԷՍ ԷՅ իրավաբանական ընկերության վստահորդ Է.Տ.-ի կողմից…
Կարդալ ավելին
