Սնանկության կառավարչի հայցը մերժվեց` մեր վստահորդի Տ. Մ.-ի կնքած նվիրատվության գործարքը անվավեր չճանաչվեց
Դեռևս 18.10.2023 թվականին սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացվել մեր վստահորդ Տ. Մ.-ի դեմ՝ նվիրատվության գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ 17.07.2024-ին կայացված դատական ակտով Դատարանը բավարարել էր կառավարչի ներկայացրած հայցադիմումը։






