Քրեական գործ

the-criminal-prosecution-has-been-terminated

Քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումը՝ վերացվել է

Մոտ վեց ամիս տևած քրեադատավարական գործընթացներից հետո «LSA» փաստաբանական գրասենյակի վստահորդ Ա.Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթի կեղծման օժանդակություն) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծառայողական լիազորությունների օգտագործմամբ խարդախություն) հարուցված քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվել է, իսկ պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումը՝ վերացվել: Մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի հետևողական աշխատանքը ի […]
Կարդալ ավելին
professional-defense

Արհեստավարժ պաշտպանություն, սկզբունքային դատավոր և մեղադրյալին կալանավորելու մերժված միջնորդություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անցման դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթով մեր վստահորդ, հիշյալ նախարարության ստորաբաժանման ղեկավար Ա.Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանի 01.02.2024թ. որոշմամբ մերժվել է և մեղադրյալի նկատմամբ ընտրվել է «տնային կալանք» խափանման միջոցը:
Կարդալ ավելին
Particularly-Serious-Crime-Has-Been-Released

Առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող պաշտպանյալը մեր փաստաբանական թիմի ջանքերով ազատ արձակվեց արգելանքից:

30.11.2023թ.-ին «LSA» փաստաբանական գրասենյակը արձանագրել է հերթական հաջողությունը: 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող, տևական ժամանակ կալանքի տակ գտնվող մեր պաշտպանյալ Հ.Ս-ի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք, գրավ, երաշխավորություն և վերջինս ազատ է արձակվել արգելանքից:
Կարդալ ավելին
The-accused-of-a-particularly-serious-crime

Առանձին ժամկետային ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող պաշտպանը մեր փաստաբանական թիմի ջանքերով ազատ արձակվեց առջևից

30.11.2023թ.-ին «LSA» փաստաբանական գրասենյակը արձանագրել է հերթական հաջողությունը: 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող, տևական ժամանակ կալանքի տակ գտնվող մեր պաշտպանյալ Հ.Ս-ի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք, գրավ, երաշխավորություն և վերջինս ազատ է արձակվել արգելանքից:
Կարդալ ավելին
crime-of-medium-gravity-on-two-episodes

Երկու դրվագ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող մեր վստահորդ Մ.Շ.-ի նկատմամբ դատարանը կիրառեց տնային կալանք խափանման միջոցը

«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Էդգար Այվազյանի արդյունավետ պաշտպանության արդյունքում, երկու դրվագ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող մեր վստահորդ Մ.Շ.-ի նկատմամբ դատարանը կիրառեց տնային կալանք խափանման միջոցը՝ մեկ ամիս ժամանալով, ընդ որում դատարանը երկու դրվագներից մեկով արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայություն: Շնորհակալություն ենք հայտնում դատավոր Արման Հովհաննիսյանին, անկախ գրագետ և պրոֆեսիոնալ արդարադատություն իրականացնելու համար: Ինչպես նաև առանձին շնորհակալություն Դատավորի աշխատակազմին, բարեհամբյուր և ուշադիր աշխատանքի համար:
Կարդալ ավելին
Our-client-has-been-released-from-custody

Մեր վստահորդը գրավի դիմաց ազատ արձակվեց

Ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր վստահորդ Վ.Ա-ի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվեց գրավ, որպես խափանման միջոց և վերջինս ազատվեց կալանքից: Շնորհակալ ենք դատավոր Վահե Միսակյանից օբյեկտիվ և արդարացի դատական ակտ կայացնելու համար:
Կարդալ ավելին