Վարչական դատարանը վճռեց պարտավորեցնել ՊՆ-ին մեր վստահորդ զինվորական Ա. Ա-ին տրամադրել օրենքով հասանելիք բնակարանը

  • Գլխավոր
  • Գործեր
  • Վարչական դատարանը վճռեց պարտավորեցնել ՊՆ-ին մեր վստահորդ զինվորական Ա. Ա-ին տրամադրել օրենքով հասանելիք բնակարանը
Edgar

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մեր գրասենյակի վստահորդ Ա.Ա.-ին բնակարան ձեռքբերելու նպատակով ֆինանսական աջակցություն էր տրամադրվել բնակարանի արժեքի միայն 50 տոկոսի չափով:

Փաստաբան Էդգար Այվազյանը հայցադիմում է նեկայացրել ՀՀ վարչական դատարան` հիմնավորելով, որ աջակցությունը պետք է տրամադրվի բնակարանի գնի 100 տոկոսի չափով, քանի որ հետագայում կատարված օրենսդրական փոփոխությունը կիրառելի չէ Ա.Ա.-ի նկատմամբ` անձի վիճակը վատթարացնող իրավանորմերի հետադարձ ուժ չունենալու հիմքով:

2026թ. մարտի 17-ին կայացված վճռով վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել է ներկայացված հայցը և պարտավորեցրել պաշտպանության նախարարությանը` Ա.Ա.-ին տրամադրել բնակարանի գնի 100 տոկոսի չափով իրեն հասանելիք ֆինանսական աջակցությունը /Տես՝ վարչական գործ թիվ ՎԴ/5963/05/25/:

Շնորհակալ ենք դատավոր Հերմինե Մուրադյանին` օբյեկտիվ քննության և արդար դատական ակտի կայացման համար:

Cart

No products in the cart.