Հայաստանի Հանրապետությունում մեղադրյալի պաշտպանությունը սահմանադրական և իրավական հիմնարար իրավունք է, որը կոչված է ապահովելու քրեական հետպնդման ենթակա անձանց իրավունքների պաշտպանությունը։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ներառյալ Սահմանադրությունը, Քրեական դատավարության օրենսգիրքը (որը 2022 թվականից գործում է էական փոփոխություններով) և Քրեական օրենսգիրքը հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի համար երաշխավորում են հիմնարար իրավունքներ՝ արդար դատաքննություն ապահովելու և արդարադատության սխալներից խուսափելու նպատակով։
Այս ծառայությունն ընդգրկում է քրեական վարույթում ձերբակալվածների (կասկածյալների) և մեղադրյալների պաշտպանության ամբողջական շրջանակը։ Այն ներառում է պաշտպանություն նախաքննության և դատաքննության փուլերում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքարկումների ժամանակ, ինչպես նաև հարակից հարցերով իրավական աջակցություն։ Ծառայության նպատակը անձի իրավունքների պաշտպանությունն է, ապօրինի գործողությունների վիճարկումը, անմեղությունը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները հաստատող ապացույցների ներկայացումը և հնարավոր լավագույն արդյունքի ապահովումը՝ քրեական հետապնդման չհարուցում կամ դադարեցում, արդարացում, մեղմ պատժի նշանակում կամ կալանքից ազատում։
Ո՞վ է համարվում «մեղադրյալ»։
Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ մեղադրյալ է համարվում այն անձը, որի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և որի նկատմամբ միաժամանակ առկա չէ օրինական ուժի մեջ մտած քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կամ մեղադրական կամ արդարացման դատավճիռ։
Ինչ անել անմիջապես ձերբակալվելու դեպքում (առաջին քայլերը)
Եթե Դուք կամ Ձեր հարազատներից որևէ մեկը ձերբակալվել է Հայաստանի Հանրապետությունում, ապա առաջին ժամերը վճռորոշ են։ Գործեք հանգիստ և ճիշտ՝ պաշտպանելու Ձեր իրավունքները։
- Մնացեք հանգիստ և դիմադրություն մի ցուցաբերեք – Ցանկացած դիմադրություն կամ ագրեսիվ վարքագիծ կարող է օգտագործվել Ձեր դեմ և վատթարացնել Ձեր իրավիճակը։
- Պահանջեք տեղեկություն ձերբակալության հիմքերի մասին – Ոստիկանությունը և մյուս իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ Ձեզ համար հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացնել ազատությունից զրկելու հիմքերի մասին։
- Անմիջապես պահանջեք պաշտպան – Հստակ հայտարարեք․ «Պահանջում եմ պաշտպան» կամ «Առանց պաշտպանի ես ցուցմունք չեմ տա»։ Պաշտպանի իրավունքը ծագում է փաստացի ձերբակալման պահից։
- Լռեք – Դուք ունեք ամբողջությամբ լռելու և ոչինչ չասելու իրավունք։ ։ Լռությունը չի կարող օգտագործվել Ձեր դեմ: Առանց Ձեր պաշտպանի ներկայության մի տվեք ցուցմունքներ կամ արեք հայտարարություններ։
- Առանց պաշտպանի ոչինչ մի ստորագրեք – Շատ փաստաթղթեր ձևակերպված են այնպես, որ դրանց ստորագրումը կարող է վնասել Ձեր հետագա իրավական պաշտպանությանը, ուստի Առանց Ձեր պաշտպանի ներկայության որևէ փաստաթուղթ մի ստորագրեք:
- Տեղեկացրեք Ձեր հարազատին կամ Ձեր կողմից ընտրված անձին – Դուք իրավունք ունեք ձերբակալվելուց հետո առավելագույնը 3 ժամվա ընթացքում տեղեկացնել Ձեր գտնվելու վայրի մասին Ձեր հարազատին կամ ցանկացած այլ անձի: Սովորաբար Դուք կարող եք այս իրավունքից օգտվել ոստիկանության կամ իրավապահ մարմնի շենք բերվելու պահից:
- Պահանջեք բժշկական զննություն – Եթե ունեք առողջական որևէ խնդիր կամ ձերբակալելու ընթացքում ձեր նկատմամբ կիրառվել է բռնություն, անմիջապես պահանջեք բժշկական զննություն։
Առանց դատարանի որոշման ձերբակալման առավելագույն ժամկետը 72 ժամ է։ Եթե այդ ժամկետում դատարանը որպես խափանման միջոց չի կիրառել կալանավորումը, ապա Դուք պետք է անհապաղ ազատ արձակվեք։
Մեղադրյալի հիմնարար իրավունքները
Հայաստանի օրենսդրությունը մեղադրյալի համար նախատեսում է ամուր իրավական երաշխիքներ, որոնք համահունչ են միջազգային չափանիշներին՝ ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային․
- Անմեղության կանխավարկած — Դուք համարվում եք անմեղ, քանի դեռ Ձեր մեղավորությունը չի ապացուցվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ապացուցման բեռը ամբողջությամբ դրված է մեղադրող կողմի (դատախազի) վրա, իսկ Դուք պարտավոր չեք ապացուցել Ձեր անմեղությունը։
- Տեղեկացված լինելու իրավունք — Դուք պետք է անհապաղ տեղեկացվեք առաջադրված մեղադրանքի հստակ բովանդակության, դրա իրավական հիմքերի և հիմնավորումների մասին՝ Ձեզ համար հասկանալի լեզվով։
- Լռելու իրավունք — Դուք կարող եք հրաժարվել ցուցմունք տալուց կամ բացատրություններ ներկայացնելուց, իսկ դա չի կարող մեկնաբանվել ի վնաս Ձեզ։
- Պաշտպան ունենալու իրավունք — Վարույթի ցանկացած փուլում Դուք իրավունք ունեք ունենալ Ձեր ընտրած փաստաբանը։ Եթե չունեք ֆինանսական միջոցներ փաստաբանին վճարելու համար, ապա պետությունը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն՝ հանրային պաշտպան։
- Ապացույցներ ներկայացնելու և բողոքարկման իրավունք — Դուք և Ձեր պաշտպանը կարող եք հարուցել միջնորդություններ, ներկայացնել ապացույցներ, հարցաքննել վկաներին, բողոքարկել ձեր վերաբերյալ կայացված անօրինական վարութային ակտերը, այդ թվում՝ ձերբակալումը և կալանավորումը:
- Գործի նյութերին ծանոթանալու իրավունք – նախաքննության ավարտից հետո Դուք և Ձեր պաշտպանը կարող եք ծանոթանալու գործի բոլոր նյութերին:
- Արդար դատաքննության իրավունք — Գործի քննությունը պետք է իրականացվի անկախ և անաչառ դատարանի կողմից՝ հրապարակային (բացառիկ դեպքեռում՝ դռնփակ) և ողջամիտ ժամկետում:
- Այլ կարևոր երաշխիքներ — Ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկները պետք է հանգամանորեն ստուգվեն, հանցագործության համար անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա. այն պետք է հաստատվի փոխկապակցված վերաբերելի, թույլատրելի, հավաստի ապացույցների ամբողջությամբ:
Ինչպես է LSA իրավաբանական գրասենյակը ապահովում մեղադրյալի պաշտպանությունը
LSA իրավաբանական գրասենյակը տրամադրում է քրեական գործերով համապարփակ պաշտպանության ծառայություններ Հայաստանի ողջ տարածքում։ Ավելի քան 10 տարվա փորձառությամբ մեր թիմը, որի կազմում կան նախկին դատավորներ, դատախազներ և քննիչներ, օգտագործում է ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ խորքային գիտելիքները՝ ամուր և արդյունավետ պաշտպանություն կառուցելու համար։
Մեր ծառայությունները ներառում են՝
- Անհետաձգելի արձագանք և խորհրդատվություն — 24/7 հասանելիություն ձերբակալությունների, կալանավորումների կամ նոր ներկայացված մեղադրանքների դեպքում, այդ թվում՝ անհապաղ խորհրդատվություն իրավունքների և հետագա քայլերի վերաբերյալ։
- Պաշտպանություն նախաքննության ընթացքում — Պաշտպանական մարտավարության մշակում, մասնակցություն հարցաքննություններին, առերեսումներին, խուզարկություններին, ինչպես նաև կալանքի կամ այլ խափանման միջոցների վերաբերյալ դատական նիստերին. ապացույցների, միջնորդությունների և բողոքների ներկայացում՝ որպես խափանման միջոց կալանքի կիրառումը բացառելու, օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու, քրեական հետապնդում վարույթի հնարավոր ամենավաղ փուլում դադարեցնելու և անձի այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով։
- Պաշտպանություն դատարանում — Մեղադրյալի պաշտպանություն առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում, այդ թվում՝ մեղադրյալի անմեղության կամ նրա պատասխանատվության մեղմացման փաստարկված հիմնավորում, ինչպես նաև դատավճիռների բողոքարկում:
- Պաշտպանություն դատավճռի կատարման փուլում — Հիվանդության կամ այլ հիմքով պատժից ազատման, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով իրավական աջակցություն, միջնորդությունների ներկայացվում և մասնակցություն դատական նիստերին, ինչպես նաև ապօրինի քրեական հետապնդման կամ կալանավորման համար փոխհատուցման պահանջների ներկայացում։
- Փոխկապակցված իրավական աջակցություն — Քրեական վարույթին առնչվող քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարցերով խորհրդատվության տրամադրում:
Հաճախ տրվող հարցեր
Կարո՞ղ է ոստիկանությունը խուզարկել իմ բնակարանը կամ ավտոմեքենան առանց դատարանի թույլտվության։
Ոչ, բնակարանի և դրան հավասարեցված ավտոմեքենայի խուզարկության համար անհրաժեշտ է դատարանի կողմից տրված խուզարկության որոշում։ Դուք իրավունք ունեք պահանջելու ներկայացնել դատարանի որոշումը, ծանոթանալ դրան և ապահովել Ձեր փաստաբանի ներկայությունը խուզարկության ընթացքում։ Ապօրինի խուզարկության արդյունքում ձեռք բերված ապացույցները ճանաչվում են անթույլատրելի։
Ի՞նչ է տեղի ունենում, եթե ես օտարերկրյա քաղաքացի եմ և ձերբակալվում եմ Հայաստանում։
Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով ունեն նույն իրավունքները, ինչ Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև լրացուցիչ երաշխիքներ․ Ձեզ պետք է անհապաղ տեղեկացնեն Ձեր դեսպանատան կամ հյուպատոսության հետ կապ հաստատելու իրավունքի մասին (սովորաբար՝ մինչև 24 ժամվա ընթացքում), և Ձեր խնդրանքով դեսպանատունը պետք է տեղեկացվի Ձեր ձերբակալության մասին։ Դուք նաև իրավունք ունեք հաղորդակցվելու դեսպանատան կամ հյուպատոսության պաշտոնյաների հետ և ստանալու աջակցություն Ձեր մայրենի լեզվով։
LSA իրավաբանական գրասենյակն ունի անգլերեն և ռուսերեն լեզուներով խոսող փաստաբաններ, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են դեսպանատների և հյուպատոսությունների հետ համակարգել իրավական պաշտպանության հետ կապված աշխատանքները։
Որքա՞ն կարող է տևել քրեական գործի քննությունը Հայաստանում։
Քրեական գործի նախաքննության համար օրենքով սահմանված են ժամկետներ հստակ ժամկետներ՝ 3-10 ամիս՝ կախված հանցագործության ծանրությունից, որոնք գործի բարդությունից և արդարադատության շահից ելնելով կարող են երկարաձվել 1-2 ամիս ժամկետով:
Քրեական գործի դատաքննության համար օրենքով հստակ ժամկետներ սահմանված չեն, սակայն այն ամեն դեպքում պետք է լինի ողջամիտ: Բացի այդ, ՀՀ բարձրագույն դատական խորդհուրդը սահմանալ է քրեական գործերի դատաքննության ուղենիշային ժամկետներ, որոնք որոշվում են մեղադրանքի ծանրության, մեղադրյալների և վկաների քանակի, ինչպես նաև մի շարք այլ ցուցիչների հաշվառմամբ:
Հնարավո՞ր է մինչև դատաքննությունը ազատվել կալանքից այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ։
Այո։ Դատարանը պարտավոր է քննարկել կալանքի այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը (տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ, երաշխավորություն և այլն), իսկ կալանքը պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ հանդիսանում է միակ միջոցը փախուստի, ապացուցման գործընթացի վրա ապօրինի ազդեցություն գործադրելու կամ նոր հանցագործություն կատարելու ռիսկերը չեզոքացնելու համար: Ճիշտ պաշտպանական մարտավարության դեպքում բազմաթիվ անձինք կալանքից ազատվում են դեռևս նախաքննության փուլում։


















