Քաղաքացիական իրավունքը կարգավորում է բազմաթիվ հասարակական հարաբերություններ՝ սեփականության, պայմանագրային, ժառանգական, ապահովագրական և այլն: Քաղաքացիական իրավունքի սուբյեկտների միջև իրավական վեճերն անխուսափելի են, իսկ վեճերի շրջանակում իրավունքների ոչ արդյունավետ պաշտպանությունը կարող է ունենալ ծանր հետևանքներ:
LSA Law Firm-ը մատուցում է իրավաբանական ծառայություններ քաղաքացիական իրավունքի ոլորտում՝ օգնելով հաճախորդներին պաշտպանել իրենց շահերը ինչպես բանակցությունների և արտադական կարգով վեճերի լուծման ընթացքում, այնպես էլ դատական վարույթների շրջանակներում:
Մեր իրավաբանների և փաստաբանների թիմն ունի քաղաքացիական գործերով ներկայացուցչության մեծ փորձառություն, ինչի շնորհիվ նույնիսկ ամենախրթին իրավական հարցերը ստանում են պրոֆեսիոնալ լուծում:
Ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում քաղաքացիական իրավունքի հետևյալ բնագավառներում.
- սեփականության իրավունքի հետ կապված վեճեր
- գործարքներիցև պայմանագրերից բխող վեճեր
- վնասների հատուցմանհետ կապված վեճեր
- ապահովագրական վեճեր
- ժառանգական գործեր
- ապօրինի գույքի բռնագանձման գործեր
- հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սեփականության իրավունքի հետ կապված վեճերի լուծում
Սեփականության իրավունքի հետ կապված վեճերը կազմում են քաղաքացիական գործերով վեճերի գերակշիռ մասը: Մեր ընկերությունը մատուցում է իրավաբանական ծառայություններ տարբեր բնույթի վեճերով, ներառյալ`
- անշարժ գույքի հետ կապված վեճեր
- վարձակալության հետ կապված վեճերը
- կառուցապատման և գնման իրավունքի հետ կապված վեճեր
- գույքին պատճառված վնասի հետ կապված վեճեր
- համատեղ և բաժնային սեփականության առանձնացման հետ կապված վեճեր
- գույքի ապօրինի օգտագործման հետ կապված վեճեր
Ապահովագրական վեճերի լուծում
Ապահովագրական վեճերը սովորաբար ծագում են ապահովագրողների կողմից ապահովագրական հատուցումների վճարման հետաձգման, կրած վնասի ոչ ճիշտ գնահատման կամ ապահովագրական հատուցումների մերժման դեպքերում:
Մեր իրավաբանական թիմը մասնագիտացած է հետևյալ ապահովագրական վեճերի լուծման գործընթացում.
- գույքի ապահովագրության հետ կապվածվեճեր
- առողջության ապահովագրությանհետ կապված վեճեր
- պատասխանատվության ապահովագրությանհետ կապված վեճեր
- դժբախտ պատահարներից ապահովագրության հետ կապված վեճեր
- ֆինանսական ռիսկերի ապահովագրության հետ կապված վեճեր
- տրանսպորտային միջոցների ապահովագրությանհետ կապված վեճեր
Մեր մասնագետները մանրակրկիտ վերլուծում են գործի փաստական հանգամանքները, հայտնաբերում առկա իրավական խնդիրները և մշակում ռազմավարություն՝ մեր հաճախորդների համար գործի առավել արդյունավետ լուծում ապահովելու նպատակով:
Կառուցապատման և գնման իրավունքի հետ կապված վեճերի լուծում
Քաղաքացիները գրեթե ամեն օր գտնվում են բազմաբնույթ իրավահարաբերությունների մեջ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կամ պետության հետ և այդ ընթացքում ծագում են ամենատարբեր բնույթի վեճեր, որոնք կարող են լուծվել ինչպես դատական, այնպես էլ արտադատական գործընթացների շրջանակում: Այս ոլորտում մեր փաստաբանները կարող են պաշտպանել ձեր իրավունքները հետևյալ գործընթացներում.
- հողամասի կառուցապատում.
- գույքի օգտագործում.
- սերվիտուտի, ներառյալ՝ անձնական սերվիտուտի իրավունքի իրացում.
- գրավի իրավունքի իրացում և գրավի առարկայի նկատմամբ ոչ իրավաչափ «ոտնձգության» կանխում.
- կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի իրացում, խախտումների կանխում, հետևանքների վերացում, վնասների հատուցում:
Անձին կամ գույքին պատճառված վնասի հատուցման հետ կապված վեճերի լուծում
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Մերօրյա քաղաքացիական իրավահարաբերությունները բազմաբնույթ են այն աստիճան, որ միմյանց վնաս պատճառելու դեպքերն ուղղակի անխուսափելի են:
Իրավաբանական աջակցության ստանալու համար կարող եք դիմել մեր գրասենյակ, եթե ունեք ստորև թվարկված խնդիրներից որևէ մեկը.
- իրավաբանական անձի կամ քաղաքացու աշխատողի պատճառած վնասի հատուցում
- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց պատճառած վնասի հատուցում
- շրջապատի համար առավել վտանգ ստեղծող գործունեությամբ պատճառած վնասի հատուցում
- պայմանագրային պարտավորություններ կամ այլ պարտականություններ կատարելիս քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում
- կերակրողի մահվան հետևանքով վնաս կրած անձանց վնասի հատուցում
- պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում
- ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասների հատուցում
- անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորությունների կատարման ապահովում
Համատեղ և բաժնային սեփականության առանձնացման հետ կապված վեճերի լուծում
Սեփականության իրավունքը կարող է լինել համատեղ և կամ բաժնային: Համասեփականատերերի միջև գույքի բաժանման խնդիր կարող է առաջանալ ինչպես վեճի հետևանքով, այնպես էլ սեփական գույքը առանձնացնելու, սեփականատերերից մեկի գույքի բռնագանձման և այլ անհրաժեշտությամբ պայմանավորված: Համատեղ գույքից մասի առանձնացման գործընթացում կարևոր է օրենքով սահմանված ընթացակարգերի պատշաճ պահպանությունը` մասնակիցների իրավունքների լիարժեք պաշտպանության և հետագայում գործընթացի խոցելիությունը բացառելու համար:
Գրասենյակը կարող է իրավական աջակցություն ցուցաբերել հետևյալ հարցերով.
- իրավաբանական անձի բաժնետիրոջ բաժնետոմսերի առանձնացում` բռնագաձում տարածելու համար
- անբաժանելի գույքի սեփականության իրավունքում բաժնի առանձնացում
- բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի բաժանում և դրանից բաժնի առանձնացում
- համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի բաժանում և դրանից բաժնի առանձնացում
- ամուսինների համատեղ սեփականության մեջ գտնվող գույքի բաժանում
Գույքի ապօրինի օգտագործման հետ կապված վեճերի լուծում
Սեփականատերն իրավունք ունի ուրիշի ապօրինի տիրապետությումից հետ պահանջել իր գույքը և պահանջել հատուցել պատճառված վնասները:
Մեր փաստաբանական գրասենյակն այս ուղղությամբ կարող է աջակցել Ձեզ`
- ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու իրավունքն իրացնելիս
- ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելիս կրած վնասների հատուցման պահանջ ներկայացնելիս
- բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու իրավունքն իրացնելիս
- սեփականատեր չհանդիսացող օրինական տիրապետողի` գույքի նկատմամբ պայմանագրային իրավունքներն իրացնելիս