Միասնական սոցիալական ծառայությունը մեր գրասենյակի 3 վստահորդներին հրաժարվել էր նշանակել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ՝ փաստացի չհաշվելով աշխատանքային ստաժի մի զգալի հատվածը: Մեր գրասենյակի փաստաբաններ Տաթևիկ Մալխասյանի և Էդգար Այվազյանի կողմից ներկայացված հիմնավորումների արդյունքում ՀՀ վարչական դատարանը արձանագրել է, որ Միասնական սոցիալական ծառայությունը սխալ է մեկնաբանել օրենսդրական կարգավորումները, ուստի պարտավորեցրել է վերջինիս մեր վստահորդներին նշանակել իրենց հասանելիք կենսաթոշակը /վարչական գործեր թիվ ՎԴ5/0636/05/24, ՎԴ5/0637/05/24, ՎԴ5/0639/05/24/: Շնորհակալ ենք դատավոր Նարեկ Գասպարյանին արդարացի դատական ակտի կայացման համար:
Վարչական գործ
Նյմ 04, 2026
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵՑ ՊԵԿ-Ի ՍՏՈՒԳՄԱՆ ԱԿՏԸ, ՈՐՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԷՐ ՇՈՒՐՋ 2.9 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
2026 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դիլբարյանի, բավարարել է «Էլ Էս Էյ» փաստաբանական գրասենյակի վստահորդ…
Կարդալ ավելին