ՀՀ վարչական դատարանում նոր քննության արդյունքներով մեր կողմից ներկայացված հայցը բավարարվեց

ՀՀ վարչական դատարանում նոր քննության արդյունքներով մեր կողմից ներկայացված հայցը բավարարվեց

Նախկինում հայտնել էինք ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մեր գրասենյակի կողմից  ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել է և գործն ուղարկել նոր քննության:
Կարդալ ավելին

Դատարանի կողմից մերժվեց հայցադիմումը, որով մեր վստահորդից պահանջվում էր վճարել փոխհատուցում իբրև թե զրպարտության համար

«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տաթևիկ Մալխասյանի գրագետ աշխատանքի շնորհիվ «Ռադիո Վան» -ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանի դեմ ներկայացված հայցադիմումը մերժվեց: Հայցվոր «Դավս Գրուպ» ՍՊԸ-ն հայցադիմումով պնդել էր, որ Շուշանիկ Արևշատյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում անելով իբրև թե վնաս է պատճառել Ընկերության գործարար համբավին և Շուշանիկ Արևշատյանից պահանջել էր վճարել 5.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտանքի համար փոխհատուցում:
Կարդալ ավելին

LSA գրասենյակի հաղթանակների շարքը. թվով 4 մեղադրյալների կալանքը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով

2024 թվականի հունիսից մինչև նոյեմբեր ամիս ընկած տարբեր ժամանակահատվածներում մեր գրասենյակ են դիմել միևնույն քրեական գործով անցնող օտարերկրյա քաղաքացիներ Բ.Ֆ.-ն, Ֆ.Է.-ն, Է.Ֆ.-ն և Մ.Օ.-ն՝ իրենց շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։ Նշված քրեական գործով մեղադրյալներին մեղադրանք էր ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու, հանցավոր կազմակերպության ղեկավարի առաջադրանքով իրավաբանական անձ համարվող ընկերությունների ապօրինի գործունեությանն օժանդակելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:
Կարդալ ավելին

Կալանքի միջնորդության մերժում ՀՀ հակակոռուպցիոն դատարանում

Փաստաբան Էդգար Այվազյանի ջանքերով՝ մեր վստահորդ Թ.Ղ.-ի կալանքը կփոխարինվի տնային կալանքով և երկրից բացակայելու արգելքով։ Շնորհակալություն դատավոր Գիվի Հովհաննիսյանին արդարացի դատավճռի համար։
Կարդալ ավելին

Խուզարկությամբ տնտեսվարողներից վերցված համակարգիչները և այլ էլեկտրոնային սարքերն առանց անհրաժեշտության նախաքննության մարմնի մոտ պահելու պրակտիկան վերացվեց

Փաստաբան Ա. Մնացականյանի ջանքերով դատախազը ոչ օրինական ճանաչեց Գ.Ե.-ի համակարգիչների առգրավման որոշումը և հանձնարարեց դրանք վերադարձնել:
Կարդալ ավելին
1-C-commercial-information-program

Հանրահայտ «1-C» առևտրային ծրագրի բովանդակությունը պաշտպանության կողմից գաղտնի պահելու պրակտիկան վերջապես վերացվեց՝ դատախազությունը բավարարեց փաստաբանի բողոքը

Վերջին շրջանում ակնհայտորեն նկատվում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի ակտիվացում, որի շրջանակում հաճախակի ենք առնչվում տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից «1-C» առևտրային տեղեկատվական ծրագրի օգտագործման և դրանց տվյալները նախաքննության շրջանակում ուսումնասիրության առարկա դառնալու դեպքերի հետ։
Կարդալ ավելին
Cart

No products in the cart.