Քրեական գործ

Ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր վստահորդը կմնա ազատության մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2025 թվականի հունիս ամսին նախաձեռնված քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Վ.Հ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված ծանր հանցագործության, այն է՝ նախապես պատրաստված առարկայի գործադրմամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, ինչպես նաև միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Կարդալ ավելին

ՀՀ ՊԵԿ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՄԵՐ ԲՈՂՈՔԸ

ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը բավարարեց մեր բողոքը, տնտեսվարող սուբյեկտն ազատվեց ավելի քան 7.000.000 ՀՀ դրամի չափով տուգանք վճարելու պարտավորությունից
Կարդալ ավելին

Վերջապես արդարությունը հաղթեց․ Դավիթ Սանասարյանը արդարացվեց

Շուրջ վեց տարի տևած դատավարական պայքարից հետո, այսօր՝ 29.05.2025-ին, ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը արդարացվեց։ Շնորհակալություն ենք հայտնում դատավոր Դավիթ Բալայանին՝ արդարությունը վերականգնելու համար։
Կարդալ ավելին

Ծանր հանցագործության մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդն ազատվեց արգելանքից

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Ա.Վ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցագործություն (առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելը) ենթադրաբար կատարելու համար, ինչպես նաև որոշում էր կայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու մասին:
Կարդալ ավելին

Մեր վստահորդի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինվեց ավելի մեղմ խափանման միջոցով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025թ. ապրիլի 30-ին տեղի ունեցած նախնական դատալսումների ժամանակ ծանր հանցագործության /ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մաս/ կատարման մեջ մեղադրվող մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի վստահորդ Ա.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքը վերացրեց` այն փոխարինելով ավելի մեղմ խափանման միջոցով` վարչական հսկողությամբ: Շնորհակալ ենք դատավոր Ռոման Սմբատյանին՝ արդարացի դատական ակտի կայացման համար:
Կարդալ ավելին

Դատարանը մերժեց առանձնապես խոշոր չափով հարկեր վճարելուց խուսափելու մեջ մեղադրվող մեր վստահորդին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը

24.04.2025թ. ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահության դատավոր Տաթևիկ Մուրադյանի, քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ մեղադրվող, մեր վստահորդ Վ.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նախաքննական մարմնի միջնորդությունը, մերժել է այն` կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ:
Կարդալ ավելին